>

Տվերի շրջանի Կոնակովսկիի հրշեջ-փրկարարական կայազորի ղեկավար Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար դարձել է հաղթող «Տարվա մարդ» մրցույթում՝ «Պատիվ և պարտականություն» անվանակարգում։


Այս մասին հայտնում է rusarminfo-ն:








Քոչարյանի զոհերը

«Չկա ավելի ազնիվ բան, քան կարիքավորներին օգնելը: Ես հպարտ եմ, որ կարողացել եմ արդարացնել իմ ղեկավարների սպասելիքները: Սակայն, դու ինքդ, երբեք չես կարող միայնակ անել ամեն ինչ։ Պետք է ունենաս թիմ, անձնակազմ, որին վստահում ես և ով վստահում է քեզ»,-ասել է Մինասյանը:




Նշվում է, որ Մինասյանն անցել է ծառայության 2007 թվականից, ղեկավարել և մասնակցել է ավելի քան 100 հրդեհների մարման գործողություններին և անձամբ փրկել է 11 մարդու կյանք: Նա նաև պարգևատրվել է երրորդ աստիճանի մեդալով՝«Լավագույն ծառայության համար»:

Նյութի աղբյուրը՝ Analitik.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->