>

Սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։


ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց տեղեկությունը։ Դիտարկմանը՝ եթե սխալ է տեղեկությունը, ինչո՞ւ չեն հերքում, Բաբայանն արձագանքեց՝ նշելով, որ ամեն շրջանառվող տեղեկություն չեն հերքելու։ Նա միայն նշեց, որ այդպիսի բան լինելու դեպքում համապատասխան հրամանագիր կլինի։








Քոչարյանի զոհերը

Արցախի մեր աղբյուրները նշում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը վաղը հավանաբար  հրամանագիր կստորագրի՝ Լեւոն Մնացականյանին աշխատանքից ազատելու մասին։

Պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ 3 ժամ առաջ Արցախի հերոս, ԱՀ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում, տեղադրելով Լեւոն Մնացականյանի լուսանկարը, կատարել է հետեւյալ գրառումը․


«Ռազմավարության եւ մարտավարության տեսանկյունից հայոց Զինված Ուժերի ամենապատրաստ եւ գրագետ գեներալը»։ Գրառման մեկնաբանություններում շատերը՝ ափսոսանք են հայտնում Մնացականյանի ազատման համար։



Լուրեր են շրջանառվում, որ ազատման դիմում է գրել նաեւ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->