>

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր եկավ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Նա լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, սակայն նշեց, որ թեպետ իրեն ծանր մեղադրանքներ են առաջադրվել, բայց դրանք չի ընդունում։ Նա նաեւ նշեց` օպտիմիզմով է վերաբերվում բոլոր պրոցեսներին։


Նշենք, որ դատարանը այս պահին հրապարակում է որոշումը, ըստ որի` հայտնի կլինի բավարարվում է նախաքննական մարմնի միջնորդությունը` կալանավորե՞լ Գեւորգյանին, թե՞ ոչ։








Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):


Նշենք, որ մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գեւորգյանին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:



Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->