>

Եկեք միասին ծանոթանանք երկվորյակ քույրեր Լիա Ռոուզի ու Ավա Մարիի հետ, որոնք ծնվել են 2010 թվականի հուլիսի 7-ին Կալիֆորնիայում։

Նրանց ծնունդին անհամբերությամբ սպասում էին Մայրը՝ Ջեքին, նրա ամուսինն ու նրանց մեծ եղբայրը։

Փոքրիկները հենց առաջին օրերից ուշադրություն էին գրավում իրենց գեղեցկությամբ։




Քոչարյանի զոհերը






Միայն երբ աղջիկները 7 տարեկան դարձան, Ջեկին որոշեց սոցցանցերում հրապարակել նրանց լուսանկարը։

Կինը դա այսպես է բացատրում. «Ես հավատում եմ նումերոլոգիային, իսկ նրանց համար 7-ը երջանիկ թիվ է. չէ՞ որ 07.07.2017-ին նրանք հենց 7 տարեկան դարձան»։

Դրանից հետո մոդելային գործակալությունները հեղեղում են նրանց առաջարկություններով։

Մայրն առաջարկում է աղջիկներին փորձել իրենց ուժերը որպես մոդել, եթե դա չի խանգարի պարի և լողի դասերին։


Գեղեցկուհիներն անմիջապես հետաքրքրվեցին մոդելային բիզնեսով, իսկ նրանց Instagram-ի հաշիվը գնալով ավելի հանրաճանաչ դարձավ։



Այժմ աղջիկներն ամեն օր նկարահանման են լինում։ Նրանց մեծ եղբայրը նույնպես իր բաժին հայտնիությունն է ստացել. մոդելային գործակալությունները նաև նրան են առաջարկություն արել։

Կլեմենտների ընտանիքը կարելի է հանգիստ մոդելների ընտանիք անվանել։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->