>

Ընկույզի միջնապատերն օժտված են  բուժիչ հատկություններով: Դրանք մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակում:  Բացի այդ միջնապատերում առկա են նաև օրգանական թթուներ: Ընկույզի միջնապատն ունի  հակաբակտերիալ,  հակաուռուցքային,  հակամանրէային հատկություններ:

Յոդի մեծ քանակությունը թույլ է տալիս  միջնապատը օգտագործել  որպես յոդի անբավարարությունը լրացնող միջոց: Ընկույզի միջնապատերի թուրմի օգնությամբ կարելի է մշակել վերքերը,  մաշկի վնասվածքները:




Քոչարյանի զոհերը

Ընկույզի միջնապատերից պատրաստված  թուրմը ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է եղնջացանի,  սուր գաստրիտի, նեյրոդեմիտի, էկզեմայի դեպքում, նաև Կվինկեի այտուցի դեպքում:





Պանկրեատիտ:  150 մլ  օղի և 3 ճաշի գդալ միջնապատերը   լցնել ապակե տարայի մեջ և խմել  քաղցած վիճակում  5 կաթիլ, նախապես լուծելով  մեկ քառորդ բաժակ ջրում:

Աթերոսկլերոզ, սրտային առիթմիա: Ապակե տարայի մեջ լցնել ընկույզի միջնապատեր, վրան ավեացնել օղի, որ ծածկի միջնապատերը,  թրմել 7 օր և խմել  օրական մեկ անգամ 30 կաթիլ,  նախապես լուծելով 200 մգ տաք ջրի մեջ:


Շաքարախտ: Ընկույզի միջնապատերի վրա օղի լցնել, թրմել 7 օր, խմել օրը մեկ անգամ քաղցած վիճակում, նախապես լուծելով քիչ քանակությամբ ջրում: Բուժման ընթացքը սովորաբար տևում է 21 օրից մինչև երեք ամիս:

Ռադիկուլիտ, հոդացավեր: Ապակե տարայի մեջ լցնել 40 գրամ  միջնապատեր և 100-150 մլ օղի: Թրմել երկու շաբաթ: Այդ թուրմով մերսել հիվանդ մասերը:



Անքնություն, նևրոզ: 40 գրամ  միջնապատերի վրա  լցնել 250 մլ օղի, թրմել երկու շաբաթ, ընդունել օրվա ընթացքում երեք անգամ 25 կաթիլ:

Վահանաձև գեղձի հիվանդություն: 200-250 գրամ ընկույզի միջնապատերի վրա  ավելացնել 500 մլ օղի: Այս խառնուրդը թրմել երկու շաբաթվա ընթացքում: Ընդունել օրական երեք անգամ, 30 կաթիլ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->