>

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հրավիրած ասուլիսում չհերքեց, որ իր ընտանիքը կապ ունի օֆշորային ընկերության հետ: Լրագրողները հարցրին, թե ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է Վանեցյանի ընտանիքի օֆշորային գործերով: Հիշեցրին, որ նրա հորեղբոր կինը, ով 79 տարեկան է, օֆշորային ընկերություն ունի, ըստ մամուլի հրապարակումների, 335 հազար դոլար տուգանվել է նախկին իշխանությունների օրոք:


“Զեմֆիրա Վանեցյանը, այո, իմ հորեղբոր կինն է, որը ՀՀ-ում չի բնակվում 1988 թվականից: Այդ ընկերությունը պատկանում է եղբորս՝ Կարեն Վանեցյանին, ով շատ խոշոր գործարար է: Բայց նա ՀՀ տարածքում որևէ բիզնես չունի, հետաքրքրված էլ չէ: Նա ՀՀ քաղաքացիություն ստացել է այս տարի, զուտ նրա համար, որ տեղի ունեցավ հեղափոխություն, մտածեցին կգան այստեղ: Ինքը այսօր Երևանում է, ես խնդրեցի, ասացի՝ արի հետս, ինձ օֆշորից հարցեր են տալու, պատասխանիր, չեկավ”,- ասաց Արթուր Վանեցյանը:








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ օֆշորն ու օֆշորային ընկերությունը հանցագործություն չէ, այլ բիզնես գործիք է, որն օգտագործվում է աշխարհի տարբեր գործարարների կողմից: Նա ասաց, որ ինքը որևէ տնտեսական գործունեություն չի իրականացնում, իր անունը չկա օֆշորային գոտիներում:


“Չեմ թաքցրել ու չեմ թաքցնում, որ իմ եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, մյուս եղբայրս՝ Արմեն Վանեցյանը խոշոր գործարարներ են: Նրանք իրենց գործունեությունն իրականացնում են Իրաքում, Սերբիայում, այլ երկրներում: Եվ ես դրա մեջ որևէ հանցագործություն չեմ տեսնում: Իսկ Զեմֆիրա Վանեցյանը փառք Աստծո, որ դեռ ողջ է, գաղտնալսման օր էլ իրենց մոտ էի, որ ինձ գաղտնալսեցին”,- նշեց Վանեցյանը:



Աղբյուր՝  Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->