>

Սրդեն հայտնել էինք, որ այսօր ՕԵԿ արտահերթ համագումարի ընթացքում փոխվել են կուսակցության ղեկավար կազմի անդամները:

Մասնավորապես, միաձայն քվեարկության արդյունքում Հովհաննես Հովհաննիսյանը ընտրվել է ՕԵԿ նախագահի պաշտոնում` փոխարինելով Արթուր Բաղդասարյանին: Փոխվել են նաև փոխնախագահները. Մհեր Շահգելդյանին և Հեղինե Բիշարյանին կփոխարինեն Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը:




Քոչարյանի զոհերը





Սիմոն Հակոբյան

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը Հայսատանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի տնօրենն է, ընգրկված է եղել նաև ՕԵԿ նախընտրական ցուցակում, Վահե Թորոսյանը մամուլի խոսնակն է, կարկառուն ՕԵԿ-ական Աշոտ Թորոսյանի որդին, Սիմոն Հակոբյանն էլ կուսակցության երիտթևի ղեկավարը, իսկ ահա Կարինե Սարգսյանը Հեղինե Բիշարյանի դուստրն է:


Վահե Թորոսյան



Կարինե Սարգսյան

Փաստորեն նրանք հանձնեցին իրենց կուսակցությունը երեխաներին, այլ ոչ թե գաղափարակից անձփանվ և թիմակիցներին:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->