>

Հայաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը, իսկ խաղաղ կարգավորման համար ջանքեր են պահանջվում բոլոր կողմերից: Այդ գրառումն է իր թվիթերյան միկրոբլոգում արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառմանը նախորդել էր որոշակի առատ տեղեկատվություն այդ թեմայով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր Բաքվում հայտարարել, որ Մոսկվան ունի Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերսկսման հույս:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ հայտարարել էր, որ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ինքն ու Պուտինը նրան առաջարկել են հանձնել հինգ շրջան, դրա դիմաց ստանալով անվտանգություն, տնտեսական ներդրումներ և այլն, բայց Սարգսյանը հրաժարվել է:




Քոչարյանի զոհերը

Լավրովի և Լուկաշենկոյի հայտարարությունները, իհարկե, անմիջական կապ չունեն միմյանց հետ, սակայն հայաստանյան տեղեկատվական դաշտում այդ կապն արդեն գտնում են, եզրակացնելով, որ ահա դրա համար է Հայաստանի թավշյա հեղափոխությանը Մոսկվան եղել չեզոք:





Ասել կուզի, ըստ այդ տրամաբանության, Մոսկվան չի խանգարել Սերժ Սարգսյանին հեռացնելուն, որովհետև նա դեմ է եղել տարածք հանձնելուն և չի եղել հույս, որ կհամաձայնի: Այդ միտքը արդեն իսկ սկսել է դանդաղորեն շրջանառվել սոցցանցային տարածքներում և զարմանալի չի լինի, եթե այն սկսի նույնիսկ «քաղաքագիտական էքսկուրս»:


Դա ըստ էության կկազմի թավշյա հեղափոխության հանդեպ տեղեկատվա-քարոզչական հետընտրական գրոհի մի ուղղություն, որ կընթանա նոր խորհրդարանում ընդդիմության բացակայության, կեղծ ընդդիմության, այսպես ասած՝ խորհրդարանի ժամանակավորության մասին արշավներին զուգահեռ:

Զարմանալի չէ, որ դրան լծվում են նաև եվրասիական տարածության ղեկավարներն ու պաշտոնյաները, որովհետև Հայաստանում նոր խորհրդարանով ամրացող թավշյա հեղափոխությունը սպառնում է նոր իրավիճակ ձևավորել եվրասիական տարածքում ընդհանրապես:



Այստեղ, անշուշտ, խնդիրները, շահերն ու մոտիվացիաները տարբեր են, և դերակատարները նույնական չեն, անգամ եթե նույն խնդրի վերաբերյալ կարող են արտահայտել մոտ դիրքորոշումներ կամ հանդես գալ նույն դիրքորոշումով: Սակայն ակնառու է, որ Հայաստանի հանրությանը հարկ է պատրաստվել հեղափոխության և արդեն նոր ձևավորված խորհրդարանի վարկաբեկմանն ուղղված որոշակի արշավի նոր ալիքին: Կասկած չկա, որ այդ ալիքն էլ չի հասնելու իր նպատակին, պարզապես խլելու է ավելորդ էներգիա, առաջացնելու է ավելորդ լարվածություն ու նյարդայնություն։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->