>

Նախկինում բավականին ակտիվ քաղաքական գործիչները պարապուրդի չեն մատնվում:


ԱԺ ընտրություններում չառաջադրված, իսկ Երևանի ավագանու ընտրություններում նախնական շեմը չհաղթահարած Զարուհի Փոստանջյանը նոր աշխատանք է գտել՝ նա բացել է փաստաբանական գրասենյակ և պատրաստվում է առաջիկայում զբաղվել իր բուն մասնագիտությամբ: Հայ քաղաքական իրականությունը Զարուհուն հիշում է իր էքսցենտրիկ պահվածքով և մշտական օպոզիցիոն կեցվածքով:








Քոչարյանի զոհերը

Իր քաղաքական կարիերայի ընթացքում Փոստանջյանին տեսանք բավականին «խառնիճաղանջ գործելաոճով», դե, քաղաքական մտքի գիգանտ նրան իհարկե չես համարի, ուստի, նրա բացակայությունը մեր հայրենի քաղաքական օրակարգում այդքան էլ մեծ կորուստ չի կարելի համարել. անգամ չի էլ նկատվի: Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ քաղաքականության իր էջը փակում է նաև մեր քաղաքական դաշտի ևս մի հնաբնակ՝ Արթուր Բաղդասարյանը: Վերջին տարիներին ՕԵԿ-ն իր հայտարարություններով և գործելաոճով տեղափոխվեց գործունեության մի հարթություն, որը քաղաքագիտական տեսանկյունից անհնար էր սահմանել:

Դեռևս կոալիցիոն կառավարության կազմում գտնվելով՝ ՕԵԿ-ը սկսեց վարել մի քաղաքականություն, որը նույնիսկ սեփական թիմակիցների համար էր անհասկանալի:


Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվեց նոր օրակարգ, երբ ԱԺ-ում հայտնվեցին երեք քաղաքական ուժ, իսկ մնացած քաղաքական դերակատարներին մասնաբաժին հասավ արտախորհրդարանական կարգավիճակը. հենց այնտեղից նրանք պետք է հետևեն քաղաքական առաջիկա վարիացիաներին: Վերջին շրջանում ՕԵԿ-ի բառապաշարը կտրուկ փոփոխվել էր՝ գործող իշխանությունների հետ մի յուրահատուկ քաղաքական «սիրախաղ» էր սկսել՝ նախընտրական շրջանում հանրությանը փորձելով համոզել, որ իրենք դաշտի «կարմիր» խաղացողներից են, սակայն դա չաշխատեց. ՕԵԿ-ը տապալեց հերթական ընտրությունը:



ԱԺ ընտրություններից հետո քաղաքական դաշտում մի տեսակ յուրահատուկ ինքնամաքրման գործընթաց՝ «չիստկա» է սկսվել, քաղաքական դաշտում գործող հին դեմքերը մի տեսակ խաղից դուրս կարգավիճակում են հայտնվել: Եթե հաշվի առնենք քաղաքական նախկին երկու լոկոմոտիվների՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի խորհրդարան չմտելը ևս, ապա ստացվում է մի իրավիճակ, երբ դաշտի հնաբնակներից մնացել է միայն ԲՀԿ-ն (Նիկոլին ու Էդմոնին տվյալ պարագայում կարելի է համարել երիտասարդ ենթախմբի ներկայացուցիչներ): Քաղաքականության մեջ մի առանձնահատում սերնդափոխություն է սկսվել, որում պետք է ճիշտ դերաբաշխում ու դիրքավորումներ կատարվեն՝ հետագայում կառուցողական ու առողջ քաղաքական միջավայր ու դիսկուրս ապահովելու համար:

Աղբյուր՝ Lurer.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->