>

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանդեպ հակակրանքը գնալով մեծ թափ է ստանում: Շատերի համար անսպասելի էր այն, թե ինչպես կարող էր Գասպարյանը ընտրությունների ժամանակ հավաքել ձայների ճնշող մեծամասնությունը և ստանձնել քաղաքապետի պաշտոնը:

Էջմիածնի բնակիչ՝ իրավաբան, «Կարինե» գեղեցկության սրահի սեփականատեր Կարինե Մարտիրոսյանը մի շարք ուշագրավ տեղեկություններ հայտնեց ԼՈՒՐԵՐ.com-ին՝ հավելելով, որ տոներից հետո բողոքի մեծ ալիք է սկսվելու ընդդեմ Գասպարյանի:




Քոչարյանի զոհերը

«Ոչ մեկս չհասկացանք, թե ինչպես քնեցինք ու արթնացանք՝ Դիանա Գասպարյանին նշանակեցին մեզ քաղաքապետ (այն ժամանակ՝ ԺՊ,-խմբ): Նա անգամ չգիտի, թե տարրական հարգանքն ինչ բան է, մեծերի հետ խոսել չգիտի, ինչպե՞ս կարող է քաղաք ղեկավարել: Փաշինյանն ո՞ւմ է հարցրել, որ նրան նշանակել է նախ ԺՊ, այնուհետև նաև հովանավորել քաղաքապետի պաշտոնն ստանձնելու համար: Նա մեր քաղաքին հարիր չէ»,-ասում է Կարինե Մարտիրոսյանը:





Մեր զրուցակցի խոսքով՝ Դիանա Գասպարյանը վատ է վերաբերվում քաղաքացիներին ընդունելության ժամանակ. «Մի օր ինձ ծանոթ կնոջ հետ գնացել էինք ընդունելության, այդ կինը մտավ և ասաց՝ ողջույն, բալա ջան, Դիանան անմակարդակի նման նրան ասաց՝ ես քեզ ի՞նչ բալա, հարգանքով խոսիր: Սա քաղաքապետի հետ խոսելու ձև է՞»:


Պարզվում է՝ Կարինե Մարտիրոսյան-Դիանա Գասպարյան հանդիպումը ևս այնքան էլ հարթ ու հաճելի չի եղել, Մարտիրոսյանը մանրամասնում է, որ իր այցի ողջ ընթացքում քաղաքապետը «մտած է եղել» հեռախոսի մեջ և նույնիսկ չի էլ լսել նրա խնդիրը՝ բարեգործական ծրագրերի հետ կապված:

«Ես միշտ փորձել եմ հետաքրքրվել քաղաքացիների խնդիրներով և անընդհատ բարձրաձայնել եմ դրանք բոլոր օղակներով, Դիանա Գասպարյանն ինձ արդեն լավ ճանաչում է, անգամ ֆեյսբուքյան իր էջում իմ մասով գրառում էր կատարել և նշել էր, որ դատի է տալու, դրանից հետո ես գնացել եմ քաղաքապետարան, որպեսզի նրան տեսնելուն պես՝ բացատրություն պահանջեմ, սակայն նա հենց ինձ տեսավ՝ այնպես փախավ, ոնց որ նապաստակը գայլ տեսած լիներ: Տոներից հետո էնպիսի փաստեր ենք ներկայացնելու Փաշինյանին, որոնք շոկի են ենթարկելու բոլորին»,-մանրամասնեց Կարինե Մարտիրոսյանը և հավելեց՝ հարյուրավոր համախոհների հետ ակցիա է կազմակերպելու:



Մեր զրուցակիցը նկատեց, որ իր խոսքերից ոչ մեկն օդից չեն և փաստերով են, իսկ դրանք կներկայացվեն առաջիկայում.

«Մարդիկ դեմ են և չեն ընդունում նրան: Եթե Փաշինյանը Մանվելին ու մյուսներին հանեց, դա չի նշանակում, որ կարող է տգետ կադրերին որտեղ ուզի՝ նշանակի: Էջմիածինը չգիտեմ՝ ում ձեռքն է տվել»:

Աղբյուր՝ Lurer.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->