>

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բնակիչ, 54-ամյա Արիստակես Քոչարյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ԼV 722 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոչ բնակելի տան պարսպին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։




Քոչարյանի զոհերը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Քոչարյանն ու նրա ուղևոր, 46-ամյա Ժաննա Քոչարյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, 22-ամյա Տաթևիկ և 21-ամյա Արևիկ Քոչարյանները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 20-ամյա Լուսինե և 11-ամյա Միշա Քոչարյանները տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց:





Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. և Ա. Քոչարյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Լ. և Տ. Քոչարյաններինը ՝ բավարար:


Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին ու մահացածները ամուսիններ էին, վիրավորներն էլ նրանց երեխաներն ու թոռներ են, ովքեր վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:



Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ճանապարհն ամբողջությամբ պատված էր մերկասառույցով և վթարի հիմնական պատճառներից մեկն էլ դա է եղել ու եթե Գյումրու քաղաքապետարանը բարեհաճեր կատարել ճանապարհը մերկասառույցից հեռացնելու աշխատանքներ, գոնե աղ ու ավազ լցներ, ապա վթարը տեղի չէր ունենա ն և դեպքի վայրում՝ վթարում հայտնված մարդկանց օգնության հասած քաղաքացիները, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները հաճախակի չէին սայթաքի:

Աղբյուր՝ Shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->