>

Ուրեմն սենց մի բան.


Փոքր տղես՝ Արամը, հիվանդ ա, ու ահավոր բարձր տաքություն ունի, 39,5-40, օրվա ընթացքում տնական միջոցների ու բժշկական կոնսուլտացիաներից հետո որոշեցիք շտապ օգնություն զանգել, որովհետև տաքությունն ուղղակի չէր իջնում:








Քոչարյանի զոհերը

Մեր հարգարժան շտապը, էս անունը խիստ կասկածելով եմ ասում, չկար ուղիղ 50 րոպե (շեշտեմ՝ տղաս 3 տարեկան է ու մոտը դողէրոցք էր սկսվել): Բակում 50 րոպե սպասեցի` չկան. էդ ընթացքում կինս զանգում ա նախարարույթան թեժ գիծ, իր զայրույթն արտահայտում, պարզաբանում են, որ կանչերը շատ են, չեն հասցնում: Մի խոսքով ժամանեցին…

բժիշկը մենդելևյան հայացքով զննեց տղայիս, ակնոցի արանքից ինչ որ գրառումներ արեց, դեղ սրսկեցին:


Հիմա ամենահետաքրքիրի մասին: Դուրս գալուս, տղայիս բա՝ մի լացի, պապան մեզ կճանապարհի ու կգա: Ես շտապեցի դեպի դուռը, ու աստիճանների վրա լսեցի հետևյալ նախաասությունը՝ ապեր, դե եթե բան էս ասում, ստեղ ասա, էլ մի իջի, ես այլայլված նայեցի նրա դեմքին, ասում եմ ինչ՞՞, բա փաստորեն բան չե՞ս ասում, ասում եմ՝ ինչ-որ բան կա ասելու:



Հիմա Arsen Torosyan(Արսեն Թորոսյան), հարգելի պարոն նախարար ջան, ուզում եմ իմանալ՝ ՀՀ-ում շտապ օգնությունը վճարովի է, թե՞ անվճար, հատկապես երեխաների դեպքում: Ու մեկ էլ սենց մի բան, էդ բժիշկն ինձանից կաշառք էր ուզո՞ւմ, տենց էլ չհասկացա: Բա իրավիճակային փոփոխությու՞նը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->