>

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին.


«Լուկաշենկոն և Նազարբաևը կատարում են համաշխարհային վաշխառուական համակարգի պատվերը։ Դա ավելի շատ ոչ թե Հայաստանի դեմ է, այլ Ռուսաստանի՝ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, ինչքան հնարավոր է ՀԱՊԿ-ը թուլացնել և կազմաքանդել»,-ընդգծեց նա։








Քոչարյանի զոհերը

Մանուչարյանի դիտարկմամբ՝ Լուկաշենկոն իր այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանին ամենևին էլ չէր պաշտպանում. «Սերժ Սարգսյանը բարդ վիճակում է, շուտով կտեսնենք նրա ամբողջական կործանումը։


Նա չի աջակցում Սերժ Սարգսյանին, նա խնդիրներ է ստեղծում Հայաստանի ներսում։ Սերժ Սարգսյանը «չի հանձնում» երևույթ գոյություն չունի, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին հանձնում էր ոչ միայն Արցախը, այլ Հայաստանն էլ Արցախի հետ միասին, երբ 90-ականների վերջին առաջարկվեց Մեղրիի փոխանակման տարբերակը։ Իհարկե, պաշտոնապես Քոչարյանն էր համաձայնությունը տվել, բայց երկուսով միասին էին իրականացնում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->