>

SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել ՀՀ քաղաքացի Մ. Բադալյանից, որտեղ նա հայտնել է իր հետ կատարված դեպքի մասին:


«Հարգելի խմբագրություն, դեկտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամը 19-ի սահմանում, կնոջս հետ «Դալմա Գարդեն մոլի» Eiffel-ի վաճառակետից գնեցինք 59.500 դրամ արժեցող կանացի ժամացույց:








Քոչարյանի զոհերը

Քանի որ այն մի փոքր մեծ էր, աշխատակիցը կարճացրեց՝ հարմարեցնելով կնոջս ձեռքի չափին: Այնտեղ առկա ժամացույցներից մեկը ևս դուր էր գալիս կնոջս, հետևաբար մենք հարցրեցինք՝ արդյոք հնարավոր է փոշմանելու դեպքում բերել և ապրանքը ոչ թե վերադարձնել, այլ փոխանակել: Մեզ պատասխանեցին՝ այո:

Ուստի ոչ թե մեկ օր, այլ մի քանի ժամ անց՝ դեկտեմբերի 16-ին կեսօրին մենք մոտեցանք «Դալմա Գարդեն Մոլի» Eiffel-ի վաճառակետ և խնդրեցինք փոխանակել ապրանքը, վաճառողը պատասխանեց՝ ապրանքը չեն փոխանակում, քանի որ գործարանային տեսքից շեղվել է:


Մեզ փոխանցեցին մենեջեր Լուսինեի հեռախոսահամարը: Նա պատասխանեց. տնօրենն ասում է՝ ում ուզում եք դիմեք, ապրանքը չենք փոխանակելու, կուզեք դիմեք լրատվամիջոցներին, կուզեք դիմեք Սպառողների շահերով զբաղվող կազմակերպություններին:



Այսինքն նոր ժամանակների Հայաստանում ոչինչ չի՞ փոխվել: Ի դեպ, այսպես կոչված, սև ուրբաթի ժամանակ ևս, Eiffel-ի երևանյան խանութներում մոլորեցրել են հաճախորդներին», գրել է Մ. Բադալյանը:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->