>

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը ավելի շատ խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի մասին, ինչը մի կողմից կարող է տարօրինակ թվալ, մյուս կողմից վեր է հանում եվրասիական բլոկներում հարաբերությունների ողջ սպեկտրը:


Լուկաշենկոն իր ասուլիսում հայտարարել է, որ ժամանակին, երբ Ռուսաստանը շտապ հետ էր պահանջում իր տրամադրած վարկը, օգնության հասավ Ալիեւը, ով տվեց 900 միլիոն դոլար: Նա ասել է, որ նման բաները չեն մոռացվում, եւ այդ պատճառով ինքը ջերմ հարաբերություններ է պահպանում Ալիեւի հետ, այդ թվում Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցում:








Քոչարյանի զոհերը

Սակայն շարունակությունն առավել հետաքրքիր է: Պարզվում է, որ իր «շտապօգնության» դիմաց Ալիեւը որոշակի պայմաններ է դրել Լուկաշենկոյի առաջ, Հայաստանի ուղղությամբ: Լուկաշենկոն ասել է, որ մի քանի անգամ Սերժ Սարգսյանին փորձել է վերադարձնել 5 շրջաններն Ադրբեջանին, «մանավանդ որ դրանք Ղարաբաղ չեն», դրա դիմաց ներգրավվելով տնտեսական խոշոր նախագծերին: Սակայն Սերժ Սարգսյանը մերժել է:

Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ Աստանայի վեհաժողովում առաջացած սկանդալից հետո, երբ Ղազախստանն ու Բելառուսը փորձեցին Բելառուսի ներկայացուցչին նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ով սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, Լուկաշենկոն Մինսկում ընդունել էր Ադրբեջանի դեսպանին ու մանրամասն պատմել այդ մասին: Դա իհարկե նոնսենս էր, նկատի առնելով, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ:


Տպավորություն է, որ Լուկաշենկոն Ադրբեջանից ամեն անգամ խոշոր պրեֆերենցիաներ է ստանում ու ստանձնում ինչ որ պարտավորություններ, հետո արդարանում, թե ինչու չի կարողացել իրականացնել դրանք: Մեկ Սերժ Սարգսյանն է պատճառը, որ չի համաձայնվել վերադարձնել 5 շրջանները, մեկ Նիկոլ Փաշինյանը, ով չի համաձայնվել նշանակել Բելառուսի ներկայացուցչին:



Լուկաշենկոյի այս հայտարարություններն իհարկե միայն դրանով չեն սահմանափակվում, եւ հայ-ադրբեջանական թեման կարող է ուղղված լինել վերջին օրերին Ղարաբաղի կարգավորմա

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->