>

Խոյ. Հավանական է նոր հետաքրքրությունների առաջացում, դուք մեծ հաճույքով եք ձեր առջև բացում այն ոլորտներն ու բնագավառները, որոնք նախկինում ձեզ համար փակի տակ էին: Այն առավելապես հարմար է ցանկացած շփման համար՝ ինչպես գործնական, այնպես էլ ոչ պաշտոնական: Հանդիպումներն անցնում են բավական հաճելի, ձեզ հաջողվում է ստանալ զրուցակիցների աջակցությունը և նրանց ուշադրությունը բևեռել այն գաղափարների և նախագծերի վրա, որոնք ձեզ առավել հեռանկարային են թվում: Հնարավոր են դրամական մուտքեր՝ ոչ զգալի, սակայն հաճելի:

Ցուլ. Գործում եք բավական խելամիտ, այդ իսկ պատճառով էլ լուրջ սխալներ թույլ չեք տալիս: Եթե անգամ որոշ դեպքերում դուք կտրուկ եք լինում, մտերիմները չեն նեղանում, քանի որ ծանոթ են ձեր բնավորությանը: Շատ խնդիրներ մնում են չլուծված, սակայն դա ձեզ քիչ է անհանգստացնում: Փոխարենը ձեզ ավելի շատ մտահոգում են ձեր անձնական գործերը, և պետք է ասել՝ ոչ անհիմն, քանի որ ձեր մերձավորների հետ հարաբերություններում ծագել են լուծում պահանջող խնդիրներ:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ. Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար՝ փորձելով ստանալ նրանց հովանավորությունը, դուք մեկը մյուսի ետևից հիմարություններ եք թույլ տալիս և արդյունքում խաչ եք քաշում ձեր ձեռնարկումների վրա: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են կարևոր որոշումներ, հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ, դրանով իսկ ձեռք բերելով նոր հակառակորդներ: Ծագում են ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով, քանի որ դուք ծախսում եք շատ ավելի, քան կարող եք ձեզ թույլ տալ:





Խեցգետին. Ցանկալի չէ զբաղվել կոմերցիոն գործունեությամբ, իսկ գործարքներ կնքել պետք է մեծ զգուշավորությամբ: Անգամ ամենապարզ խնդիրների լուծումը սովորականից ավելի շատ ժամանակ է խլում: Դժվարությունները ծագում են ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում՝ դուք վիճում եք անգամ այն մարդկանց հետ, ում հանդեպ անկեղծ համակրանք եք տածում: Հույս ունենալով լեզու գտնել ղեկավարության հետ, կամ բարեհաճ տպավորություն թողնել ազդեցիկ մարդկանց վրա, դուք համառորեն ցուցադրում եք ձեր արժանիքները, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերում:


Առյուծ. Ցանկալի չէ այցելել պետական հաստատություններ, գործ ունենալ չինովնիկների և իշխանության ներկայացուցիչների հետ: Գնումները դժվար թե հաջող լինեն: Ինչ-որ գործեր, իհարկե, արվում են, սակայն ուշադրություն պահանջող գործերին դուք մոտ չեք գալիս, քանի որ չեք հավատում ձեր ուժերին: Արժե օգնության դիմել գործընկերներին, կամ աշխատակիցներին՝ ձեզ կաջակցեն և շատ խնդիրներ կլուծվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, պարգև՝ նախկինում արված գործի դիմաց:

Կույս. Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Համբերատար եղեք, մի արագացրեք իրադարձությունները, անգամ եթե խոսքը գնում է ձեզ համար մի ինչ-որ շատ կարևոր բանի մասին: Չարժե ռիսկի գնալ, խաղասեղանին դնել ձեզ համար թանկ մի բան: Բարեբախտաբար, նման անբարենպաստ իրավիճակում դուք կարող եք հույսը դնել մտերիմների աջակցության և ըմբռնման վրա: Նրանք կարող են առաջարկություններ անել, որոնք արժե ինչպես հարկն է ծանրութեթև անել:



Կշեռք. Օրը հարմար է ճշգրիտ և բնական գիտություններով զբաղվելու և ընդհանրապես՝ ուսման համար: Դու լրջամիտ եք, և դա ձեզ հատկապես հմայիչ է դարձնում նրանց աչքերում, ովքեր չեն սիրում թեթևամիտ և մակերեսային մտածողություն: : Դուք հասնում եք ձեր առջև դրված նպատակներին, սակայն դրանց մոտենում եք այնպիսի ճանապարհներով, որոնց մասին ուրիշները անգամ գլխի չեն ընկնում: Օրը հարմար է գործնական բանակցությունների և պոտենցիալ աշխատատուների հետ հանդիպումների համար, կարելի է հասնել համագործակցության՝ ձեզ համար ձեռնտու պայմանների:

Կարիճ. Օրը հարմար է հաշվարկների, փաստաթղթերի հետ աշխատելու համար: Ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, կարելի է վերջ դնել վեճերին ու թյուրիմածություններին: Նշանի սիրահարված ներկայացուցիչները կկարողանան ուրախացնել իրենց , իսկ միայնակներին հաճելի անակնկալ է սպասում: Դուք չեք դրսևորում նախաձեռնություն գործերում, ինչով փոքր-ինչ տխրեցնում եք ղեկավարությանը, սակայն չեք մոռանում ձեր պրոֆեսիոնալ պարտավորությունների մասին:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->