>

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արիստակես Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 35 RP 689 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը:


Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 5-ամյա Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Գրիգորյանը, մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ամյանը, 14-ամյա Մարտիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 20-ամյա Սամվել Հակոբյանը և 5 ամսական Մարիաննա Գրիգորյանը մարմնական վնասվածնքերով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:








Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:


Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության,  Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը:



Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մահացած երեխան վարորդի աղջիկն էր:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->