>

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ոգևորված է այն միասնությամբ, որ ապրեց մեր ժողովուրդն ապրիլ-մայիս ամիսներին, բայց կարծում է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է ամուր կանգնած լինի երկու ոտքի վրա և հույս չդնի, որ որևէ մեկը պետք է գա փրկի իրեն։




Քոչարյանի զոհերը

«Սա իմ հայրենիքն է, և այստեղ և՛ դժվարությունները, և՛ երջանիկ պահերը բոլորն իմն են և ես դրա կրողն եմ, և ես պետք է անեմ այնպես, որ իմ կյանքը երջանիկ և հաջողակ լինի։ Եվ եթե յուրաքանչյուրն այդպես մտածի և ամեն մեկն իր տեղում գործի, վստահ եմ, որ շատ շուտով կունենանք լավ Հայաստան, իսկ դա կարող էին միշտ ունենալ, բայց ծուլանում ենք, հույսներս դնում ուրիշների վրա»,-ասաց նա։





Իսկ թե ինչու Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, ըստ Լուիզա Ներսիսյանի, դա պայմանավորված էր նրանով, որ ով իր տեղում էր, նա իր գործի մեջ թերանում էր, այսինքն՝ մարդիկ կային, որ զբաղեցնում էին պաշտոններ, բայց չէին մտածում այն անելիքի մասին, ինչ պետք է անեին, ընկել էին հարստության և ճոխ կյանքի հետևից․«Եթե քո շրջապատը քեզ ատում է, չի սիրում, քո հարստությունը, ճոխ կյանքը ո՞ւմ է պետք»,-հավելեց դերասանուհին։




Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->