>

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչներն այս տարի ևս  նոր տոնածառ կունենան, որը, ըստ «Իմ քայլը դաշինքի անդամ, նորընտիր քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի՝ ձևափոխված կերպով կառուցված է նախորդ տոնածառի վրա, առանց բյուջեի էական վատնման։


Խուդաթյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մանրամասնեց, որ ի տարբերություն անախորդ տարիների, այս տարվա տոնածառը նախորդ տարիների համեմատ մեծ է լինելու և աննախադեպ․








Քոչարյանի զոհերը

«Այս նոր տոնածառի վրա ընդհանուր առմամբ 1 միլիոն դրամ էլ չի ծախսվել, այդքան խնայել ենք բյուջեն, և եթե համեմատենք այս Նոր տարվա ծախսերը նախորդ տարվա ծախսերի հետ, ապա կտեսնենք, որ չնայած այս նոր զարդարանքներին, մենք դեռ մոտ 1 միլիոն դրամ էլ խնայել ենք»։

Արմավիրի քաղաքապետը վստահեցնում է, որ նախկինում ունեցած ոչ մի զարդարանք դեն չեն նետել, և դրանք օգտագործվելու են ավելի նպատակային․ «Ինչ վերաբերում է լուսավորությանը, դրանք շատ քիչ են ավելացել, սակայն նոր դիզայնով են լինելու և «Հանրապետություն» հրապարակն է միայն նորով զարդարվելու, մյուս հները տարվելու են քաղաքի մյուս փողոցներ, որոնք նախկինում չեն լուսավորվել»։


Դավիթ Խուդաթյանը վերջում նշեց, որ այս տարի առաջին անգամ՝ զարդարվելու է կենտրոնական այգին, Բաղրամյան և Արարատյան փողոցները:



Ի դեպ, նշենք, որ այս տարի Հայաստանի մայրաքաղաք Երևանում  ևս կտեղադրվի նոր տոնածառ, որն արժե 71 միլիոն դրամ։

Աղբյուր՝ ԼՈՒՐԵՐ․com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->