>

Հումորային տարբեր նախագծերից հայտնի Տարոն Իսպիրյանը՝ նույն ինքը՝ Պոնչը, կարծում է, որ հումորի զգացումն օգնում է դժվարին իրավիճակներին փոքր-ինչ այլ տեսանկյունից նայել ու հեշտ հաղթահարել: Պոնչի խոսքով, կադրից դուրս ինքն էլ հաճախ անտրամադիր ու բարկացած է լինում, բայց երբ տեսախցիկները միացվում են, ամեն բան մոռացվում է:

Tert.am Life-ի հետ զրույցում հումորիստը պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին, ինչպես նաև անդրադարձել «Ազիզյանները» սիթքում և Womens club նախագծում իր մասնակցությանը:

Տարոնը մասնագիտությամբ հեռուստառեժիսոր է, թեև նշում է, որ միայն համալսարանում ուսանելու ընթացքում է զբաղվել այդ մասնագիտությամբ: Որպես հումորիստ առաջին քայլերը սկսել է «32 ատամ» ակումբից: Հենց այդ ժամանակ էլ, Տարոնի խոսքով, կնքվեց ու մինչ այսօր մնաց իր բեմական անունը՝ Պոնչը:




Քոչարյանի զոհերը


«Այդ անունը եկավ կպավ ինձ ու այլևս պոկ չեկավ:): Ինձ գրեթե ոչ ոք Տարոն չի ասում, միայն երբեմն՝ իմ ընտանիքում: Արդեն ես էլ չեմ տարբերում ՝ որն է իմ անունը: Ինձ համար Պոնչը շատ սովորական է, բայց երբեմն լինում են մարդիկ, որ ասում են՝ կներես կարո՞ղ ենք քեզ Պոնչ ասել»,-ասաց դերասանը:





Նա նկատեց, որ իր առօրյայում հումորը գերակշռում է և փորձում է շրջապատին էլ վարակել բարձր տարամադրությամբ. «Իհարկե, մեր առօրյայում հումորը գերակշռում է, բայց դա չի նշանակում, որ «ջրիկ» մարդիկ ենք: Շատ լուրջ և հավասարակշռված անձնավորություն եմ, նույնիսկ հարկ եղած դեպքում՝ ջղային: Ամեն դեպքում աշխատում եմ խուսափել բարկանալուց և ստեղծված իրավիճակը փորձում եմ հասկանալ:

Պատահում են դեպքեր, երբ ինձ խնդրում են որևէ կատակ անել, ծիծաղեցնել, բայց առանց խնդրելու էլ, դա ինձ մոտ ակամայից ստացվում է: Նկարահանումներից առաջ լինում է, որ տրամադրություն չեմ ունենում, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ դա չփոխանցվի էկրանից: Կարծում եմ՝ դա գործի հանդեպ քո ունեցած պատասխանատվությունից է գալիս»:

Հումորիստը նշեց, որ թեև դեռ չի սիրահարվել, բայց սիրելիի մեջ էլ ամենից առաջ կարևորելու է հումորի զգացումը: «Եթե ինքը հումոր չունեցավ, մենք շուտ կբաժանվենք:): Այս պահին ոչ մի բան չկա իմ կյանքում: Ինձ թվում է՝ ժամանակը չի հերիքում, որ ես լրջորեն զբաղվեմ այդ ամենով, բայց կյանքը ցույց կտա»,-ասաց նա:


Պոնչի խոսքով, թեև իր արտաքին տեսքի առանձնահատկությունը, հումորային տարբեր համարներում բազմիցս օգտագործվել է, բայց շեշտը միայն դրա վրա չի դրվում. «Չես կարող երկար ժամանակ միայն քո արտաքինը օգտագործելով հումորներ անել, դա կհոգնեցնի մարդկանց: Իհարկե, դա ինչ-որ չափով օգտագործվում է, կոլորիտային է, բայց միայն դրա վրա հույս դնել չի կարելի: Պետք է աշխատես քո վրա, մինչև նիհարես, դառնաս նորմալ դերասան,-իրեն հատուկ հումորով նկատեց նա և ավելացրեց՝ նիհարելու մասին երբեմն մտածում է,-Եթե ժամանակ եմ ունենում, նաև զբաղվում եմ այդ հարցով: Ճիշտ սննդակարգ, քնի ռեժիմ եմ մշակում ինձ համար, բայց այս շրջանում իմ գրաֆիկի հետ դա ուղղակի հնարավոր չի լինում»:

Տարոնն իր բազմաթիվ նախասիրություններից առանձնացրեց սեղանի բիլիարդը, որով երկու տարի զբաղվել է ու հաջողություններ գրանցել, նաև համակարգչային խաղերի մեծ սիրահար է, սակայն նախագծերում զբաղվածությունը սիրելի զբաղմունքների համար շատ ժամանակ չի թողնում: Այս շրջանում նա նկարահանվում է «Ազիզյանները» սիթքոմում, որտեղ մարմնավորում է Վիլենի կերպարը: Նրա խոսքով, հումորային այդ կերպարը սիրվել է հեռուստադիոտղի կողմից ոչ միայն իր խաղի, այլև ռեժիսորի ու սցենարիստի ճիշտ աշխատանքի արդյունքում:



« «Ազիզյանները» ինձ համար շատ է տարբերվում մնացած սիթքոմներից, որովհետև իմ կարծիքով միակ սիթքոմն է, որը նկարահանվում է հենց սիթքոմի կանոններով: Իմ կերպարը շատ եմ սիրում և կարծում եմ՝ այն ստացված է նաև շնորհիվ ռեժիսոր Արման Մարությանի: Նա այնպիսի խնդիրներ է տալիս, որ անհնար է չկարողանաս խաղալ»,-ասաց դերասանը:

Անդրադառանալով իր մասնկացությամբ մեկ այլ նախագծի՝ Womens club-ին, Պոնչը նկատեց, որ կանանց հետ ու նրանց միջավայրում աշխատելը շատ հետաքրքիր է և դժվարություններ չի առաջացնում: «Կանանց միջավայրում աշխատելն ուղղակի հրաշալի է: Բոլորի հետ շատ հետաքրիքր է: Նախագծում կան մարդիկ, որոնց հետ նոր եմ ծանոթացել, բայց կորիզը իմ հին գործընկերներն են, ում հետ ճանապարհ ենք անցել: Հումորային ժանրն այնպիսին է, որ եթե չմտերմանաս խաղընկերներիդ հետ, դրական արդյունք չես ունենա: Հետաքրքիրի, միաժամանկ շատ բարդ է ամեն անգամ մի նոր կերպարով ներկայանալ, բայց փորձում եմ այնպես անել, որ ստացվի»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝ Life.tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->