>

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը կարող է հանգեցնել սպառազինությունների եւ զանգվածային բնաջնջման զենքի (ԶԲԶ) չտարածման նկատմամբ վերահսկողության ողջ համակարգի փլուզման:


Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:








Քոչարյանի զոհերը

«Լուրջ անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ի հայտարարությունը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ: Այս քայլը կարող է ունենալ ամենաբացասական հետեւանքները, նկատելիորեն կթուլացնի տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը,-նշել է Պուտինը:


Փաստորեն հեռանկարում խոսքը կարող է վերաբերել սպառազինությունների եւ զանգվածային բնաջնջման զենքի չտարածման նկատմամբ վերահսկողության ողջ ճարտարապետության դեգրադացիային եւ նույնիսկ փլուզմանը»:



Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->