>

Ռուսական eadaily.com կայքը օրերս տեղեկություն է հրապարակել «ԱՄՆ բուլղարական զենքի մատակարարումով տապալու՞մ է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանագիրը» վերնագրով: Հրապարակումն այն մասին է, որ արդեն օրեր շարունակ ինտենսիվ բեռնափոխադրումներ են իրականացվում բուլղարական Բուրգասից Երեւան: Կայքը նշում է, որ Բուրգասը սպառազինության մատակարարման կենտրոն է եւ դատելով երթուղուց, բեռնափոխադրումների ռեժիմից, խոսքը ռազմական սպառազինության մասին է: Ըստ հրապարակման, տասնյակ չվերթեր է կատարում բելառուսական մի ավիաընկերության Իլ-62 բեռնատարը, որը կարող է կրել 40 տոննա բեռ:

Հատկանշական է, որ հոդվածում չկա փաստ, որ սպառազինության այդ մատակարարումը կապ ունի ԱՄՆ հետ, սակայն բերվում է Երեւանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խոհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, երբ նա ասել էր, որ Երեւանը կարող է ռուսական եւ ամերիկյան սպառազինության միջեւ ընտրել ամերիկյանը, քանի որ այն ավելի բարձրակարգ է:




Քոչարյանի զոհերը

Ըստ այդմ, ստացվում է տպավորություն, որ հոդվածը «մատնում» է Հայաստան սպառազինության մատակարարումը, եթե նույնիսկ ոչ ամերիկյան, ապա ԱՄՆ հովանավորությամբ բուլղարական: Դա էլ հակադրվում է ռուսական սպառազինության ձեռքբերման 100 միլիոն վարկային պայմանագրին, մեկնաբանելով, որ այն դրվում է կասկածի տակ:





Իսկ գուցե այդ պայմանագրի կասկածի տակ հայտնվելուց հետո է Երեւանը սպառազինություն գնում Բուլղարիայից, ԱՄՆ «հովանավորությամբ»: Եվրասիադեյլի կայքում տեղեկությունը հատկանշական է Հայաստանի նախընտրական շրջանում ՀՅԴ առաջնորդ Հրանտ Մարգարյանի հայտարարության ֆոնին, թե Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո սպառազինություն չի ստանում: Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը գնահատեց գրեթե հարձակման հրավեր՝ Ադրբեջանին ուղղված: Միաժամանակ իհարկե նա հայտարարեց, որ Հայաստանի սպառազինության համալրումն իրականացվում է ըստ պլանի:


Երեւանը դրան զուգահեռ խոսում է նաեւ Ռուսաստանից ռազմական բազմաֆունկցիոնալ ավիացիա ձեռք բերելու մասին, հայտարարելով, որ համաձայնությունը մոտենում է ավարտին: Արդյոք ռուսական կողմի հետ Երեւանը քննարկում է միայն ավիացիայի հարցը, իսկ սպառազինության այլ տեսակների ուղղությամբ աշխատել է բուլղարական կամ այսպես ասած ամերիկա-բուլղարական կողմում:

Միաժամանակ, հրապարակումից տպավորություն է, որ փորձ է արվում Ռուսաստանում սադրել դժգոհություն կամ հակազդեցություն՝ Հայաստանի «բուլղարական» ներկրումների նկատմամբ: Այդ առումով հարց է առաջանում, թե արդյոք խոսքը ոչ թե ԱՄՆ հովանու ներքո սպառազինության ձեռքբերմամբ հայ-ռուսական սպառազինության համաձայնագրի տապալման մասին է, այլ հակառակը՝ Հայաստանը սպառազինությամբ ապահովելու հարցում ամերիկա-ռուսական որոշակի պայմանավորվածության եւ փուլային բաժանման, իհարկե բավական բարձր կամ հատուկ մակարդակում: Հատկապես որ, չնայած ամերիկա-ռուսական դիմակայությանը, ակնառու է այդ որոշակի հատուկ մակարդակներում երկկողմ համատեղ աշխատանքը տարբեր ուղղություններով: Իսկ Հայաստանը եւ Կովկասը այդ իմաստով կարեւոր ուղղություններից մեկն են, որտեղ կան ընդհանուր շահեր եւ որտեղ Մոսկվան ունի նաեւ Վաշինգտոնի աջակցության կարիքը՝ առկա մի շարք մարտահրավերների դիմակայելու համար:



Ի դեպ, այդ համատեքստում հատկանշական են նաեւ Արցախի հակամարտության բանակցային գործընթացը սկսելու մասին հայտարարությունները, որ հնչում են այս օրերին: Ակնառու է, որ խնդիրը ստատուս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը գործարկելն է, իսկ այստեղ հեռանկարի արդյունավետությունն անշուշտ կախված է այն բանից, թե Հայաստանը որքան է դիմադրունակ ռազմական տեսանկյունից: Այդ իմաստով հատկանշական է, որ մի կողմից փաստորեն իրականացվում է դիմադրունակության մատակարարում, մյուս կողմից ստատուս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը վերագործարկելու նախաձեռնություն:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->