>

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը խիզախություն կունենա դիմակայելու ԱՄՆ շանտաժին ու ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Երկրում այս տարի տեղի ունեցող արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը ներքին ու արտաքին քաղաքական գործերին դառնում է ավելի աննրբանկատ», – ասել է Կարասինը:


ՌԴ ԱԳ պաշտոնյան նկատի ունի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Երևան և ամերիկյան զենքի մասին հայտարարությունները: Նա Երևանին խորհուրդ էր տվել «ազատվել պատմական կաղապարներից», ինչպես նաև ասել է, որ «ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը»:








Քոչարյանի զոհերը

Ռուս դիվանագետն ասել է, որ Բոլթոնը վիրավորանք է հասցրել՝ հայ ժողովրդի պատմական փորձը «պատմական կաղապար» անվանելով: «Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա միայն պատկերացնել կարելի է, թե կուլիսների հետեւում ինչպես են ոլորում ձեռքերը», – ասել է Կարասինը:


«Հուսով ենք, որ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ ստացած Հայաստանի ղեկավարությունը խիզախություն կգտնի դիմակայելու անթաքույց արտաքին շանտաժին ու ճնշմանը, կպաշտպանի ինքնուրույն որոշումներ կայացնելու սուվերեն իրավունքը՝ առաջնորդվելով ազգային շահերով», – ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:



Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->