>

Հայաստանի Հանրապետության «հպարտ» ու «դուխով» վարչապետը կշնորհավորի ամանորը՝ իր արսենալում ունենալով լոկ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի տապալումը։ Այո, սա այն էր, ինչի մասին երազում էր հայ ժողովուրդը, բայց չի կարող որևէ երևույթի՝ քաղաքական ուժի կամ առավել ևս անհատի կործանումը համարվել համաժողովրդական հաղթանակ։ Չի կարող այդ «հաղթանակով» սնվող ժողովուրդը լինել հպարտ, և  ի վերջո  չի էլ կարող անվերջ սնվել այդ սին «հաղթանակով», և 2019-ին ընդառաջ ամենամեծ ձեռքբերումը կլինի այն, որ Հայաստանում կանհետանա հեղափոխական էյֆորյան, ինչը  գուցե ստիպի  Փաշինյանին «իջնել երկնքից» ու անցնել գործի։

Ի դեպ, մինչ «հերոսը» գտնվում էր «ամպերի մեջ» և իր փառքն էր վայելում, Հայաստանի Հանրապետությունն այդ ընթացքում ձախողեց միջազգային գրեթե բոլոր հարթակներում, բայց հեռուն չգնալու համար բերենք ՀԱՊԿ-ի օրինակը, որտեղ բանը հասել է նրան, որ անդամ երկրների ղեկավարները անձնական վիրավորանքներ են հասցնում Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ ամենին արձագանքում է նրա խոսնակը՝ այն էլ կցկտուր։ Համեմատության համար հիշենք, թե ինչպիսին էր Հայաստանի Հանրապետության հեղինակությունը ՀԱՊԿ-ում Փաշինյանից առաջ և հետո։




Քոչարյանի զոհերը

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն էր, իսկ ՀՀ ղեկավարը հավասարակշիռ դերակատարություն ուներ անդամ բոլոր պետությունների մոտ։ Սա իհարկե Փաշինյանի կառավարումից առաջ։





 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՌԴ ներկայացուցիչն է, քանի որ ՀՀ ներկայացուցչին քաղաքական դրդապատճառներով կամ փոփոխությունների պատճառով նստեցրել են մեղադրյալի աթոռին, իսկ ՀՀ ղեկավարը ավելի շատ լրատվամիջոցների հետ է շփվում, քան իր գործընկերների, բայց այդպես ավելի լավ է, քանի որ գործընկերների հետ շփումը բերում է անձնական վիրավորանքների ուղղված իր իսկ հասցեին։ Պարզ է, որ դեպքերի այս զարգացումներն արդեն մեր օրերում են։

Հատկանշական է, որ բոլորովին վերջերս Բելառուսի նախագահը Փաշինյանին անվանեց վախկոտ, ով սեփական լեզուն մտցնում է Աստված գիտի թե որտեղ։


Տեսակետ կա, որ Փաշինյանին ժամանակ է հարկավոր փոփոխություններ կատարելու համար, բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք պետք են Փաշինյանի արած փոփոխությունները, քանի որ, համենայնդեպս արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունները ծանրագույն վնասն են հատուցել ՀՀ հեղինակությանը վերջին 20 տարիների ընթացքում։



Չկենտրոնանալով առանց այդ էլ անընհատ խոսվող ՀԱՊԿ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա՝ հարկ է նշել, որ ներհայաստանյան կյանքում ևս դրական տեղաշարժ չկա։ Շատ է խոսվում, որ  8 ամիսը շատ կարճ  է, որպեսզի հանրությունը սկսի լավ ապրել։ Իհարկե քիչ է, բայց դա այն պարագայում, երբ իշխանափոխություն տեղի չի ունենում ամեն ինչ գնում է նախատեսվածի պես՝ դանդաղ, բայց սահուն, սակայն եթե մենք գործ ունենք հեղափոխության հետ, այդ ամենը պետք է տեղի ունենա կայծակնային արագությամբ, քանի որ հասարակությունը հենց դրա համար է ոտքի կանգնել։ Փաշինյանը չի հոգնում այստեղ-այնտեղ «գլուխ գովելուց», որ հայ ժողովուրդն աննախադեպ սխրանք է գործել, այո, դա այդպես է, բայց ի՞նչ է ստացել ժողովուրդն այդ ամենի ի տրիտուր։ Փաշինյանն անգամ հեղափոխության օրերին էր հասկանում, որ ինչի համար, որ մարդիկ իրեն աջակցում են, դա չի կարող իրականություն դառնալ մոտակա տարիների ընթացքում, դա էր պատճառը, որ նա հետաձգեց ընտրությունների անցկացումը մինչև դեկտեմբեր։ Շատերին թվում է, թե Փաշինյանը արագացրեց, սակայն դա այդքան էլ այդպես չէ․ նա, լինելով փորձառու քաղաքական գործիչ, հենց հեղափոխության օրերին հասկանում էր, որ իր վարչապետ ընտրվելուց հետո տեղի չի ունենալու իշխանության 100 տոկոս անցում, և որի համար խարհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է։ Այս ամենը հասկանալով՝ այդ օրերն Փաշինյանը հայտարարում էր, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու իր վարչապետ ընտրվելուց 1 ամիս հետո, ահա թե ինչու ենք մենք համարում, որ խորհրդարանական ընտրությունների դեկտեմբերին անցկացումը ուշացած էր, այլ ոչ թե՝ «ափալ թափալ»։ Սակայն հարց է առաջանում՝ ինչու՞ Փաշինյանը մտքափոխվեց, և այնուամենայնիվ որոշեց կառավարության ծրագրում նշել ընտրությունների անցկացումը մեկ տարվա ընթացքում, քանի որ վարչապետի աշխատասենյակում հայտնվելու առաջին պահից հասկացավ, որ չի կարողանալու իրականացնել հանրահավքների ժամանակ հնչեցրած խոստումները, մասնավորապես, որ հայ ժողովուրդն իր օրոք ապրելու է ազատ և երջանիկ Հայաստանում։ Եվ հենց այս պատճառով նա փորձեց շահել գոնե 1 տարի, ինչը ևս չհաջողվեց, քանի էյֆորիայի նահանջին զուգընթաց ի հայտ եկավ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման հրամայականը։

Վերոբերյալ հանգամանքները վկայում են, որ Փաշինյանի պայքարն արդար էր, բայց միայն վարչապետական աթոռի տեսանկյունից, իսկ սթափ հանրության տեսանկյունից նա չի տարբերվում Սերժ Սարգսյանից, բացառությամբ, որ իր եղբայրները միլիարդատերեր չեն, իսկ կառավարության անդամները դեռ չեն հասցրել օգտվել իշխանության կողմից ընձեռված ոչ լեգալ հնարավորություններից։ Մի բան հստակ է, Փաշինյանը մինչ այս ուներ հսկայական կախվածություն ժողովրդից, սակայն ամենաքիչը մոտակա 5 տարիների ընթացքում նա չունի այն աջակցության կարիքը, որն անհրաժեշտ էր իշխանության գալու համար, իսկ դա նշանակում է, որ հանրությունը կարող է մոռանալ իր երազած Նիկոլի մասին։

Աղբյուր՝ Armday.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->