>

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին ասաց, որ խոսակցությունն իր կողմից շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում: «Հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ եւ սպառիչ պատասխաններ ու տպավորություն ունեի, թե բավարարված է այդ պատասխաններով, հետո ինչ է տեղի ունեցել, անկեղծ ասած, չգիտեմ»,- ասաց նա:


Նա ընդգծեց, որ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից վերադառնալուց հետո իրեն լրագրողների կողմից բազմիցս հարցեր են ուղղվել, թե ինչ է այնտեղ քննարկվել, մինչդեռ ինքը կոռեկտ չի համարել բարձրաձայնել փակ դռների հետեւում տեղի ունեցած խոսակցությունը.








Քոչարյանի զոհերը

«Ես ասել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ, եւ այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն, եւ բավարարվելու համար դեռ երկար խոսեն այդ մասին»,- ասաց Փաշինյանը:


ՀԺ-ի դիտարկմանը, որ Լուկաշենկոյի ասում է, թե ինչո՞ւ Փաշինյանը ՌԴ նախագահի առաջ չի դնում Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը՝ Փաշինյանն ասաց. «ՌԴ նախագահի հետ մեր շփումներում հարցը բարձրացվել է»:



Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->