>

Tert.am-ը գրում է.

23:18 




Քոչարյանի զոհերը

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից: Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, նա պատասխանեց. «Շատ լավ»: Այլ հարցերի նա չպատասխանեց, նստեց մեքենան և հեռացավ:





22:48


Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը լրագրողներին հայտնեց, որ Մանվել Գրիգորյանն այս պահին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում է՝ տեխնիկական պատճառներից ելնելով:

Ինչ վերաբերում է դատարանի նման որոշմանը, պաշտպանն ասաց, որ ինքն այս հարցում սուբյեկտիվ է, դրական է գնահատում այս որոշումը: «Տրամաբանական, նորմալ դատական ակտ է կայացվել, որը, ըստ իս, վաղուց պետք է կայացված լիներ»,-նկատեց նա:



Վերջինս վստահ է, որ այս որոշման համար հիմք է եղել նաև իր պաշտպանյալի առողջական վիճակը: «Առողջական վիճակը ծանր է»,-նշեց նա:

Նյութի աղբյուր՝ tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->