>

Armenpress.am-ը գրում է.


Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հավաստմամբ՝ Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ մեկուսարանում է գտնվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ամիրյանը նշեց, որ դատարանը  որոշում է կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։








Քոչարյանի զոհերը

Հարցին՝ թե նա խոսե՞լ է արդյոք Մանվել Գրիգորյանի հետ և ինչ վիճակում է նրա առողջությունը, Մանվել Գրիգորյանի կինը ասաց, որ չի կարող այդ հարցերին պատասխանել:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:


Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:



Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->