>

Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Իրական պրոբլեմները չեն լուծվում….




Քոչարյանի զոհերը

Ոչ միայն չեն լուծվում այս նոր իշխանությունների օրոք, այլեւ խեղաթյուրվում եմ… Հազար անգամ եթերում եւ Ֆեյսբուքում բարձրացրել եմ մայթերին կամ թեքահարթակների դիմաց կայանող ավտոմեքենաների հարցը… Ասել եմ, որ այս առումով Ճանապարհային ոստիկանությունը ԶՐՈ է…





Երեկ Վալերիյ Օսիպյանը միանշանակ ասում է՝ նրանք, ովքեր ճանապարհային ոստիկանության դեմ որեւէ բան են ասում, պարզապես ուզում են պախարակել մեր ողջ համակարգը…

Ուրեմն տեսեք, թե ինչ է ստացվում…. Էդ կարգազանց վարորդին ասում եմ՝ մի կանգնիր այնտեղ, ինքը հակադարձում է՝ Տո դու ով ես, կարո՞ղ ա ճանապարհային ոստիկանությունն ես…


Այսինքն ես կատարում եմ ճանապարհային ոստիկանության գործառույթը, որը ինքը չի կատարում, կարգազանցին փորձում եմ կարգի հրավիրել…. Ու դրանից հետո արժանանում եմ Վալերիյ Օսիպյանի գնահատականին՝ Դուք պախարակում են մեր համակարգը…

Պատկերացնո՞ւմ եք՝ ես իրենց գործն եմ անում ու ինձ մեղադրում են… Կներեք, հանրապետականների օրոք գոնե ինձ չէին մեղադրում….



Հետ բերեք իմ հարազատ Սերժ Սարգսյանին..

P.S. Մոռացա ասել, որ վերջին նախադասությունը կատակ է…. Ստիպված եմ գրել, քանզի տեսնում եմ՝ ոմանք լուրջ են ընկալել… Չէի սպասում…

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->