>

«Հրապարակ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու և նոր կազմ են ընտրելու, և առաջիններից մեկը լինելու է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է նախագահ ընտրվի։

Այս պահի դրությամբ 2 թեկնածու կա՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդիկ Համբարձումյանը և երգահան, մասնագիտությամբ բժիշկ, հայտնի բժշկի թոռ Վահան Արծրունին։




Քոչարյանի զոհերը

Վերջինիս թեկնածությունը բժշկական շրջանակները ողջունել են, քանի որ կուսակցական չէ, պետական պաշտոնյա չէ և ծանոթ է բուհի ու առհասարակ՝ առողջապահության ոլորտին։





168.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին հայտնեց, որ այս պահին գտնվում է Սանկտ Պետերբուրգում, քանի որ համերգ ունի, իսկ այս մասին իմացել է մամուլից.

«Իմ առաջադրման մասին մամուլից տեղեկացա և մեծ պատիվ համարելով՝ ընդունեցի։ Գիտեք՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադիր, բժշկապետ Վահան Արծրունու ծոռն եմ և շատ խորհրդանշական եմ համարում այս զարգացումները»,- նշեց Վահան Արծրունին։


Ի պատասխան հարցին՝ այսինքն, դեռ պաշտոնապես առաջարկ չի՞ եղել, Վահան Արծրունին նկատեց.



«Հոգաբարձուների խորհրդում ընդգրկվելու առաջարկն ինձ արել է Կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանը, իսկ նախագահի առաջադրման մասին այսօր մամուլից տեղեկացա»:

Հիշեցնենք, որ համալսարանի խորհրդի նախկին նախագահն Արմեն Աշոտյանն էր:

Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->