>

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածու Ստանիսլավ Զասին և նրա հետ քննարկել գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, նաև ստորագրել դրա վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծը՝ ՀԱՊԿ խորհրդի անունից:


Լուկաշենկոն հայտարարել է, թե ժամանակն է պաշտոնաթող գեներալների փոխարեն այդ պաշտոնում նշանակել երիտասարդ, գործող գեներալների, որովհետև ի վերջո՝ կազմակերպությունը ռազմաքաղաքական է:








Քոչարյանի զոհերը

Բելառուսի նախագահի հայտարարություններն ու գործողությունները խիստ ուշագրավ են: Բանն այն է, որ նա ստորագրել է որոշման մի նախագիծ այն դեպքում, երբ Բելառուսի թեկնածուն անցել է ՀԱՊԿ բոլոր երկրների մայրաքաղաքներով՝ բացի Երևանից: Այսինքն՝ թեկնածուն չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը պահանջում է ընթացակարգը: Երևանի դիրքորոշումն այդ հարցում հայտնի է, այդ իմաստով անակնկալ չկա, և գուցե չկար նաև անհրաժեշտություն և իմաստ, որ Զասը հասներ Երևան: Սակայն այդ պարագայում առավել ևս հետաքրքիր է, որ Լուկաշենկոն որոշման նախագիծ է ստորագրում, որը փաստորեն պետք է ներկայացվի ՀԱՊԿ ղեկավարների հավանությանը: Այսինքն՝ Մինսկը բացահայտ դեմարշ է կատարում Երևանի հանդեպ:


Առավել ուշագրավ է, սակայն, այն, որ դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ, որի մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինը: Արդյո՞ք այդ այցի ընթացքում քննարկվելու է Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում, և Ռուսաստանը փորձելու է համոզել Փաշինյանին, որպեսզի հավանություն տա Բելառուսի թեկնածուին, և հարցը փակվի: Ինչպե՞ս է փորձելու համոզել այդ հարցում Պուտինը, եթե ստեղծված է իրավիճակ, որում Փաշինյանի համաձայնությունը անկասկած կդիտարկվի որպես զիջում, քանի որ նա մինչ այդ սահմանել է անզիջում կեցվածքի բավականին բարձր նշաձող: Պուտինը, օրինակ, կփորձի՞ Հայաստանի վարչապետից համաձայնություն կորզել գազի, այսպես ասած, էժան գնի միջոցով կամ որևէ այլ հարցում բոնուսի: Թե՞ Փաշինյան-Պուտին օրակարգում այդ հարցը չկա էլ, այսինքն՝ չկա ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուի հարցում Հայաստանի որոշման հարց, Հայաստանի հավանություն ստանալու հարց, պարզապես Բելառուսի նախագահը փորձել է իր քայլով, այսպես ասած, որևէ իրավիճակ խթանել և օրակարգ թելադրել՝ գնալով, այսպես ասած, մինչև վերջ: Այսինքն՝ Հայաստանը իր դիրքերը չի զիջում, Բելառուսը չի զիջում իր դիրքերը:

Այդուհանդերձ, անկասկած է, որ այստեղ Ռուսաստանի դիրքն առանցքային է, և այդ իմաստով հետաքրքիր է՝ Մոսկվան կխաղա ժամանակի՞ վրա, թե՞ հարցը որքան հնարավոր է արագ փակելու:



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->