>

Այսօրվանից Հրազդան քաղաքի միջքաղաքային երթուղին սպասարկելու են հարմարավետ « Ֆորդ » մակնիշի միկրոավտոբուսները՝ 90 դրամ ուղեվարձով: Փոփոխությունը հրազդանցիներին ոգևորել է: Վերջապես կազատվեն սովետական արտադրության « Պազ » մակնիշի ավտոբուսներից, որոնցով երթևեկելն իսկական փորձությունն էր: Իսկ ամենակարևորը միկրովտոբուսները երթուղի են դուրս գալու 8 րոպե ժամանման հաճախականությամբ՝ նախկին 15-20 րոպեի փոխարեն:


Հրազդանի համայնքապետարանը հայտարարել էր ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթ: Հայտ են ներկայացրել « Սպեցտրանսպորտ » և « Գրանտիկ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: Մրցույթը կայացել է դեկտեմբերի 11-ին Հրազդանի կայանամերձ հրապարակին հարող տարածքում: Բոլոր մեքենաները անցել են տեխնիկական ստուգատես, գնահատվել են բալային համակարգով հանձնաժողովի անդամների կողմից, որի արդյունքում հաղթել է « Սպեցտրանսպորտ » ՍՊԸ-ն:Քաղաքապետարանից վստահեցնում են, որ մեքենաներն անթերի վիճակում են և միշտ գտնվելու են համայնքի ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում:








Քոչարյանի զոհերը

Հետաքրքրականը, սակայն, ուղեվարձի գինն է: 2012թ-ից Հրազդանում միջքաղաքային երթուղու ուղեվարձը 50դրամից բարձրացավ 100: Ուղեվարձն այժմ 10 դրամով էժանանում է: Հրազդանցիներն արդեն քննարկում են՝ ինչպես են վճարելու 90 դրամը: «Վստահ եմ, որ 90 տոկոսը նախկինի նման 100դրամ է վճարելու եւ երկար չի սպասելու, որպեսզի վարորդը 10 դրամ մանրը վերադարձնի: Այս գինը անհարմար  է, թե ուղևորի, թե վարորդի համար: 90 դրամ վճարելու համար ուղևորը պետք է շատ մանրադրամներ դրամապանակում կամ գրպանում պահի, իսկ վարորդն էլ ստիպված է լինելու 10 դրամով լի տարա պահել կողքին՝ մանր վերադարձնելու համար: Երկու դեպքում էլ պետք է պլանավորել, ինչը քիչ հավանական եմ համարում, քան պարզապես 100 դրամ վճարելն ու իջնելը»,-մեզ հետ զրույցում ասաց Հրազդանի բնակիչներից մեկը՝ միաժամանակ չբացառելով, որ այնուամենայնիվ կլինեն մարդիկ, որոնք հենց 90դրամ էլ կվճարեն:


Այս հարցի շուրջ անգամ ֆեյսբուքում քննարկում է ծավալվել, եւ օգտատերերից մեկը գրել է. «90դրամի հարցը ո՞նց ա լինելու : Լավ , հասկացա , մենք առաջին համայնքը կլինենք, որտեղ բնակիչները վարորդին թեյավճար կթողնեն :



Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->