>

Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանն ու մի շարք փոքրիկներ երգչուհու նոր տեսահոլովակում գալիս են համոզելու, որ Ամանորն իրական հեքիաթ է: «Ամենասիրած տոնը» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:

Մինչև այդ Քրիստինան Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից ու մանրամասներ պատմել նոր աշխատանքի մասին:




Քոչարյանի զոհերը

Երգչուհու նոր երգի հեղինակը Գոռ Հակոբյանն է: Քրիստինան նշեց, որ այն ռիթմիկ ու տոնական տրամադրություն հաղորդող երգ է, որը նախատոնական շրջանում որոշեցին մատուցել Ամանորի շնչով: «Երգը տոնական է, քանի որ առջևում Ամանոր է, իմ թիմի հետ որոշեցինք ամանորյա տրամադրություն հաղորդող տեսահոլովակ նկարահանել, սակայն երգը նաև համահունչ է յուրաքանչյուր առիթի»,-ասաց նա:





Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է:  Քրիստինայի հետ նկարահանվել են նաև փոքրիկներ, որոնց միջոցով փորձել են ապահովել Ամանորի հեքիաթը: Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել են նաև Գոռ Հակոբյանի տղաները` Վարդանն ու Ֆելիքսը։

«Նկարահանումները հիմնականում տաղավարային էին: Ցանկացանք տոնը ներկայացնել մանկան աչքերով, որպեսզի այն դիտողներն անկախ տարիքից վերհիշեն իրենց մանկական երազանքներն ու ապրումները կապված այդ գեղեցիկ օրվա հետ»,-ասաց երգչուհին ու նկատեց, որ նոր աշխատանքն իր նախորդ երգերից կտարբերվի, քանի որ այլ թեմայով է:


Մինչև այս երգարվեստում իր կատարած քայլերին գնահատական տալ, երգչուհին չի ցանկանում.  «Կարծում եմ` չպետք է բարձրաձայն գնահատական տաս ինքդ քեզ, եթե նա ինչ-որ բան ես անում լսարանի համար: Ես աշխատել ու աշխատում եմ բացառապես իմ երկրպագուների համար և ամեն բան անում եմ, որպեսզի արդարացնեմ իրենց սպասումները։ Գնահատականը թողնում եմ իրենց»:



Նա դժվարացավ առանձնացել` այս փուլում իրեն առավել հոգեհարազատ է երգչուհո՞ւ, թե՞ դերասանի աշխատանքը։ Ասում է` երկուսն էլ իր սիրելի ոլորտներն են:

«Միայն կարող եմ ասել, որ երկու մասնագիտությունս էլ անսահման շատ եմ սիրում։ Թե՛ երգարվեստում, թե՛ դերասանական ասպարեզում ձգտում եմ լինել առավելագույնս պրոֆեսիոնալ։ Կարծում եմ` դա է ամենակարևոր և արդյունավետ քայլը սեփական մասնագիտության մեջ լավագույններից մեկը լինելու համար»,-եզրափակեց Քրիստինան:

Աղբյուր՝ Life.tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->