>

Տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե ակտիվ հանդիպումների մեջ է։ Մասնավորապես, այսօր նա Մոսկվայում հանդիպում է ունենալու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, իսկ արդեն երկու օր անց՝ դեկտեմբերի 27-ին, կրկին Մոսկվայում նրան կհանդիպի ՀՀ առաջին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Եվ այդ հանդիպումների ժամանակ քննարկվելիք հարցերն ընդհանուր առմամբ նման են։


Լուկաշենկոն այս հանդիպմանը երկար է պատրաստվել, եւ բանակցությունների հիմնական թեման նավթի հարցում Ռուսաստանի նախաձեռնած նոր հարկային փոփոխություններն են։ Դա ենթադրում է, որ արդեն 2019-ին Բելառուսը կարող է կորցնել շուրջ 380 միլիոն դոլար։ Ռուս վերլուծաբանները քննարկումների ժամանակ նշում էին, որ բելառուսական բյուջեն այսօր լուրջ խնդիրներ ունի, եւ առանց Ռուսաստանի օգնության դժվար կլինի հաղթահարել այդ խնդիրները։ Բելառուսական լրատվամիջոցները նաեւ չեն բացառում, որ Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը հնարավոր է նաեւ քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը եւ, հատկապես, որ այս շաբաթ նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից: Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, որին Երեւանը վաղաժամ հետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո:








Քոչարյանի զոհերը

Այս հանդիպմանը եւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման լինելու է քննարկվող հարցերի շրջանակում։ Սակայն նկատենք, որ Հայաստանի համար այս շրջանում թերեւս ավելի հետաքրքրություն եւ կարեւորություն ներկայացնող հարցերից է գազի սակագնի հարցը։ Օրեր շարունակ գազի սակագնի հնարավոր բարձրացման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողը, եւ գաղտնիք չէ, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցն առանձնահատուկ քննարկում կունենա։ Ինչպես հայտնի է, տարեվերջին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի համաձայնագրի ժամկետն ավարտվում է, եւ պետք է նոր պայմանագիր ստորագրվի՝ գազի այլ սակագնով։ Գազի սակագնին վերաբերող հարցեր քննարկվելու են նաեւ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: ՈՒ կախված նրանից, թե ինչ լուծումներ կլինեն, պարզ կդառնա երկու երկրների նկատմամբ ՌԴ վերաբերմունքը:


Իհարկե, այս շրջանում ՌԴ-ի հարաբերությունն ավելի լարված են հենց Բելառուսի հետ, եւ պատահական չէ, որ Պուտինի կամ նրա շրջապատի կողմից այդպես էլ որեւէ հայտարարություն չի հնչում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին պաշտպանող։ Ու այդ առումով այսօրվա հանդիպումից իսկապես շատ բան է կախված։

Նաիրա Հովհաննիսյան



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->