>

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, հանրությունը բավականին բուռն պատրաստվում է առաջիկա տոներին և ջանք ու եռանդ չի խնայում սեղանի ամեն անկյունը տարատեսակ ուտեստներով զարդարելու համար: Դե, իսկ ինչ Ամանոր՝ առանց փողոցային առևտրի զգալի ներդրումների՝ տարատեսակ հիվանդությունների տեսքով:

Այս անգամ փողոցում վաճառվող սննդի տեսականու բազմազանությունը աղետալի վիճակում է, մարդիկ եթե սովոր էին տավարի և խոզի մսի բաց վաճառքին, այսօր արդեն սովորում են փետրատված և մաքուր հավին, որը, բառի լայն  իմաստով՝ լցրած է մայթերին: 




Քոչարյանի զոհերը





Մենք բազմիցս անդրադարձել ենք փողոցային առևտրի թեմային՝  «Նիկոլ Փաշինյանն էս հեղափոխությունն արեց ու ասաց, որ հանգիստ ինչ ուզում ենք՝ անենք» և  Ներքին կարգով թույլատրել է անթույլատրելին (տեսանյութ, լուսանկարներ) վերնագրերով նյութերում, որտեղ բացահայտ երևում են ամենաթողությունն ու ներքին կարգով «լավամարդ» դառնալու և նախընտրական շրջանում ձայներ հավաքելու խորամանկ քայլերը:

Չնայած գաղտնիք չէ, սակայն հարկ ենք համարում կրկին նշել, որ փողոցային առևտրով զբաղվողները մայթեզրերին ունեն սեփական տարածքները և ստվերային կարգով որոշվում է, թե որ մասն ում է «պատկանում».«Լաո՞ւր, էս ոնց-որ շատ առաջ չեկա՞ր, իմ մոտ ես մտել լրիվ»,-այսօր նման խոսակցության ականատեսը եղանք: Ինչպես նաև հանդիպեցինք մի տեսարանի, որտեղ տաքսու վարորդը մեքենայից սնունդը դատարկելու ընթացքում մեկ արկղ ապխտած ձուկը պատահմամբ լցրեց ասֆալտին, իսկ վաճառողն էլ տարակուսած արագ-արագ ետ լցրեց ձուկը արկղի մեջ ու դրեց վաճառվող ապրանքների կողքին (տես՝ տեսանյութում):




Փողոցային առևտրով զբաղվողները ԼՈՒՐԵՐ.com-ին ասում են, որ իրենց նույնիսկ չեն խանգարում ոստիկանները, որոնց պարտականությունն է խնդրին հետևողական լինել և քաղաքապետարանի ու թաղապետարանի աշխատակիցների հետ միասին պարբերաբար ստուգումների արդյունքում վերացնել փողոցային ապօրինի առևտուրը:

Ի դեպ՝ հարկ է նաև նշել, որ քաղաքի տարբեր մասերում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Կոմիտաս՝ եռացող փողոցային առևտուրը ոչ մի վերահսկողության տակ չի վերցվում, իսկ ոստիկանությունը, երբ  հոդորում է սիգի ապօրինի վաճառք տեսնելու դեպքում արագ արձագանքել, լավ կլինի, որ մեկ-մեկ փողոցներով շրջեն, քանի որ Մաշտոցի CITY-ի հարևանությամբ սիգով լի արկղերով բեռնված մեքենաներն իրենց են սպասում..

Աղբյուր՝ ԼՈՒՐԵՐ.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->