>

Ճապոնացիների մոտեցումը երեխաների դաստիրականությանը

Հետաքրքիրն այն է, երբ մեկնում ես Ճապոնիա մարդկանց վարքը,միմյանց նկատմամաբ վերաբերմունքը, երեխաների հետ շփումը և այլ շատ բաներ կարծես հատուկ արված լինի: մարդիկ այնքան հանգիստ են, այն բարյացկամ, այնքան ներողամիտ միմյանց նկատմամբ, որ երբեմն զարմանք ես ապրում:

Այս ամենի պատճառը երեխաների ավանդական դաստիարակությունն է, որի արմատները գալիս են հեռավոր անցյալից:




Քոչարյանի զոհերը

Դարեր առաջ ճապոնացի մայրերը ստիպված էին աշխատանքը համատեղել երեխաների դաստիրարակության հետ,քանի որ այն ժամանակ չկար մանկապարտեզ, կամ տանը ին-որ մեկն, ով կարող էր խնամել երեխային: Այդ իսկ պատճառով երեխան միշտ գտնվում էր այնտեղ, որտեղ մայրն էր: Չնայած դրան, նա աշխատում էր միշտ շփվել երեխայի հետ, բացադրել, թե ինչ է այդ պահին նա անում և ինչու: Զարմանալիորեն երեխան ավելի շուտ էր սկսում խոսել,քան՝ քայլել:


Ինչ է տալիս նման մոտեցումը





Երախան փոքր հասակից ներգրավված է լինում կյանքի բոլոր գործընթացներում (աշխատանք, հանգիստ, զբոսանք), նա շատ հեշտությամբ է զարգանում և ճանաչում աշխարհը:

Զարմանալի չէ, որ մինչև այսօր ճապոնացիները իրենց երեխաներին դաստիարակում հենց այսպիսի մեթոդով: Որտեղ էլ որ գնա մայրը, ինչով էլ որ նա զբաղվի միևնույն է նրա հետ է լինում իր երեխան:

Սովորաբար ճապոնացի մայրերը մինչև երեխայի երեք տարեկանը լրանալը որևէ աշխատանքով չեն զբաղվում: Չնայած կա մանկապարտեզ, որտեղ կարող են ուղարկել իրենց երեխաներին, սակայն դա համարվում է խայտառակություն ծնողների կողմից: Միայն երեք տարին լրանալուց հետո են երեխաներին ուղարկում մանկապարտեզ:

Եվ տանը, և մանկապարտեզում երեխային սովորեցնում հաշվի նստել զգացմունքների հետ: Օրինակ, եթե երեխան իր խաղալիք մեքենան ջարդում է, մայրը չի ջղայնանում նրա վրա, նա միայն բացադրում է, որ այդպես անելով նա միայն ցավ է պատճառում մեքենային:


Մի մտածեք, որ այս երկրում երեխայի դաստիարակությունը միայն մոր ուսերի վրա է: Երեխայով զբաղվում է նաև հայրը:

Ճապոնացիների երեխայի դաստիարակության կանոնները

Ինչպես արդեն ասացինք, Ճապոնիայում երեխաները ստանում են ծնողների մեծ ուշադրությունը:



Չնայած դրան, նրանք երբեք.

  • Երբեք ձայն չեն բարձրացնում երեխաների վրա,
  • Խրատներ չեն կարդում,
  • Երբեք պատիժ չեն կիրառում

Ճապոնացիները երեխաներին սովորեցնում են.

  • Դրսևորել քաղաքավարի,
  • Ուշադիր լինել մյուսի նկատմամբ,
  • Ոչ մեկի չխանգարել իր վարքով

Ի՞նչ են անում ճապոնացիները, երբ երեխան իրեն շատ վատ է դրսևորում:

Պատասխանը շատ հեշտ է. նրանք իրենց դժգոհ ձայնով և հայացքով կարողանում են հասկացնել երեխայի վատ վարքի մասին:

Ճապոնացի երեխաները միանգամից հասկանում են, որ երբ ծնողները տխուր են, մեղքի զգացում են ունենում և փորձում են իերնց սխալը հասկանալ և ուղղել:

Հազարավոր տարիների երեխաների դաստիարակության այս փորձը ցույց է տվել, որ այն աշխատող մեթոդ է խելացի, դաստիարակված երեխաներ ունենալու համար:

Աղբյուր՝ Hayinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->