>

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note մակնիշի 35 NV 348 համարանիշի , ВАЗ 2107 մակնիշի 015 DD 05 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍZ 670 համարանիշի և Ford Transit մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:








Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության, քննչական բաժնի, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->