>

Սոցիալական կայքերում տարածված տեսանյութը բուռն քննարկման թեմա է դարձել։


Սոցիալական կայքերի հայկական տիրույթում մի տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ուղևորատար ավտոբուսը Երևանի Սարալանջի ոլորաններում դուրս գալիս հանդիպակաց գոտի ու շարունակում շարժվել վերևից իջնող ավտոմեքենաներին ընդառաջ։








Քոչարյանի զոհերը

Ընդ որում, տեսանյութում երևում է, որ ավտոբուսը լի է ուղևորներով։


Կամիկաձե վարորդի գործողությունները վթարային իրավիճակ են առաջացնում։ Վթարից հաջողվում է խուսափել միայն հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների վարորդների աչալրջության ու զգուշավորության շնորհիվ։

Տեսանյութին այսօր արձագանքել է նաև Երևանի քաղաքապետարանը։ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդ Խաժակ Պողոսյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանի հրամանով հեռացվել է աշխատանքից:



armeniasputnik.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->