>

Լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից երախտիքի խոսքեր է հղել իր նկատմամբ սրտացավ մարդկանց ու ներման խոսքեր նրանց, ովքեր անտարբեր են գտնվել իր հանդեպ՝ հիվանդության ծանր պահերին.

«Տարեվերջը ճիշտ ժամանակն է շնորհակալություն հայտնելու և սեր խոստովանելու, ներելու և նոր էջից սկսելու:

Շնորհակալություն բոլորին, ովքեր կողքիս են ուրախ և տխուր պահերին:




Քոչարյանի զոհերը

Շնորհակալություն ծնողներիս և քույրերիս. իսկական շնորհ է լավ ընտանիք ունենալը:





Շնորհակալություն բարեկամներիս դժվարին օրերին ձեռք մեկնելու համար: Շնորհակալություն ընկերներիս` հեռու, թե մոտ:


Շնորհակալություն վիրտուալ ընկերներիս ջերմություն փոխանցելու և անտարբեր չգտնվելու համար:

Սիրում եմ բոլորիդ:



Ներում եմ բոլորին, ովքեր անտարբեր գտնվեցին, անտեղյակ ձևացան: Բոլոր ծանոթներին և երբեմնի մտերիմներին, ովքեր կորցնելու ցավ չունեցան և իմ ոչ մի գրառումը բաց չթողեցին, բայց և լռեցին:

Ներում եմ բոլոր բոլորին, ովքեր երբևէ ինձ ցավ են պատճառել և ինչու ոչ նաև պատճառ դարձել իմ հիվանդության….

Ես սիրում եմ նաև ձեզ, դուք ինձ անփոխարինելի դասեր տվեցիք:

Տերը պահապան բոլորիս»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->