>

Դեկտեմբերի 28–ին ATV–ով կհեռարձակվի «Կարմիր բլուր» հեռուստասերիալի վերջին սերիան։

Tert.am Life–ը ներկա է եղել նախագծի վերջին սերիայի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։




Քոչարյանի զոհերը

2018–ի հունվարի 7–ին մեկնարկած հեռուստանովելը, պրոդյուսեր Ելենա Արշակյանի խոսքով, 1 տարվա ընթացքում եղել է վարկանշային աղյուսակի լավագույն եռյակում և չի զիջել դիրքերը, երբեմն էլ, գլխավորել է եռյակը։






««Կարմիր բլուրն» ավարտում ենք, քանի որ 254 սերիա եթերում է եղել։ Դա այնքան էր, որքան նախատեսում էինք։ Մոտեցել ենք տրամաբանական ավարտին և բարձր վարկանշով եզրափակում ենք նախագիծը»,– ասաց Ելենան։

Վերջին սերիաների համար ստեղծագործական թիմը նկարահանումներ է ունեցել նաև Վրաստանում և մի քանի օր անցկացրել հարևան երկրում։

Հեռուստասերիալի հանգուցալուծումը շրջադարձային կլինի՞, թե՞ ոչ, պրոդյուսերը չի բացահայտում։ Ասում է` հեռուստադիտողներն ամեն ինչ կիմանան դեկտեմբերի 28–ին։


Նկարահանումների ավարտին ստեղծագործական կազմի անդամները կտրել են ավանդական տորթն ու բարի ճանապարհ մաղթել միմյանց։

Հունվարի 7–ին ATV–ի եթերում կմեկնարկի Ելենայի նոր հեռուստասերիալը` «Մոր խոստումը», որի նկարահանումների մեկնարկն էլ ռեժիսորը տվել է Եգիպտոսում։



Աղբյուր՝ Life.tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->