>

«Բաղրամյան26» Տելեգրամ-ալիքը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ տեղեկատվություն էր տարածել, որում անդրադարձել էր Պուտին-Փաշինյան հանդիպումներից մեկի ընթացքում տեղի ունեցած դրվագին:


Ըստ դրա՝ հանդիպումներից մեկի ընթացքում Պուտինն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը եւ սկսել է փաստարկներ բերել վերջինիս ազատ արձակման եւ քրեական հետապնդումը դադարեցնելու օգտին: Փաշինյանն իր հակափաստարկներով ապացուցում էր, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է:








Քոչարյանի զոհերը

Երբ Պուտինի փաստարկներն ավարտվել են՝ նա ասել է. «Հասկանո՞ւմ եք, նա իմ ընկերն է»: Դրան ի պատասխան Փաշինյանն ասել է. «Ցավում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք»:


«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ խոսքն ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման մասին է: Ներկայումս այդ թեման այլեւս չի արծարծվում Փաշինյան-Պուտին հանդիպումների ընթացքում:



Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->