>

Մի քանի օր առաջ «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր ՀՀ կառավարությանն առընթեր շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի ունեցվածքի մասին հայտարարագիրը: Մեղմ ասած՝ ինչ-որ հայտնագործություն չէինք արել, պարզապես վերահրապարակել էիք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական փաստաթուղթը, որ Կոտոլյանն ունի 8 մլն դրամը գերազանոցող արժեքով ժամացույց եւ 35 հազար ԱՄՆ դոլար: Նման հրապարակումները նորություն չեն, քանի որ ՀԺ-ն միշտ անդրադառնում է բոլոր ժամանակների պաշտոնյաների ունեցվածքներին:

Այս հրապարակումը որոշ շերտի համար անհասկանալի էր եղել: Նրանք չէին պատկերացրել, որ ունեցվածքի մասին լուրը հրապարակելիս հղում ենք արել մեկ այլ գերատեսչության, որի հրապարակած տվյալներն անքննելի են: Նրանցից շատերը մինչեւ այժմ էլ պնդում են, որ մեր գրածն ապատեղեկատվություն է: Սակայն, ցավալին այն է, որ հարցին այդ կերպ վերաբերվող անձիք աշխատում են նաեւ պետական կառույցներում:




Քոչարյանի զոհերը

Մասնավորապես, Վիկա Հարությունյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որը, ըստ ֆեյսբուքյան իր էջի տվյալների բազայի՝ աշխատում է ՊԵԿ-ում, ՀԺ-ի լրագրողին հրապարակման համար առաջարկել էր «գուլյատ լինել»: «Լավ ա անում, ասեմ ավելին, դրանից թանկերն էլ ա կապելու: Նենց որ` գուլյատ եղի»,- հրապարակման մեկնաբանությունների բաժնում գրել էր ՊԵԿ աշխատակցուհին:





Այնուհետ, թեեւ ՊԵԿ աշխատակցուհին փորձեց սրամտել եւ սրբագրել իրեն, թե «գուլյատ» բառը թարգմանաբար նշանակում է քայլել:




Այն հղումը, որտեղ մեկնաբանել է Վիկա Հարությունյանը:

«Հայկական ժամանակ»-ը ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանից այսօր հետաքրքրվեց, թե ՊԵԿ-ում նման խոսելավոճն ընդունվա՞ծ է, կամ արդյո՞ք նույն Վիկա Հարությունյանն իրեն եւս ասում է «գուլյատ եղի»:

«Ոչ միայն ՊԵԿ-ում, այլ նաեւ որեւէ անձ այդպիսի մտքեր արտահայտելն անթույլատրելի է: Մենք ներսում քննարկել ենք մեր աշխատակցի պահելու ձեւը կամ արտահայտվելու ոճը: Ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ նա որեւէ հանցանք չի արել, բայց համապատասխան դաստիարակչական աշխատանք իր ղեկավարն իր հետ տարել է: Ինձ էլ է մտահոգում նման պահվածքը: Ինչ եք ուզում, որ ձեզ ասեմ: Ես դատապարտում եմ նման պահելաձեւը: Մարդուն պետք է բացատրել, թե ինքը ինչպես պետք է արտահայտվի սոցիալական ցանցերում: Եթե դուք տեսնում եք փողոցային վարքագիծ, մենք իրեն պարսավանքի սյունին կգամենք»:



Հարցին, թե Վիկա Հարությունյանը ՊԵԿ-ում ինչ է աշխատում, Դավիթ Անանյանը մեծ դժվարությամբ պատասխանեց. «Եթե չեմ սխալվում՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում է աշխատում, ստաժոր է»:

Դիտարկմանը, թե ինչպես է նման որակական հատկանիշներով անձը հայտնվել ՊԵԿ-ում, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ հայտնվել է սովորական հիմունքներով: «Բոլոր այն անձինք, ովքեր դիմում են աշխատանքի համար, համապատասխան հանձնաժողովը քննում է նրանց կարողությունները եւ կրթության հետ կապված պահանջների բավարարումը»:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->