>

Տարեվերջը ճիշտ ժամանակն է շնորհակալություն հայտնելու և սեր խոստովանելու, ներելու և նոր էջից սկսելու:

Շնորհակալություն բոլորին, ովքեր կողքիս են ուրախ և տխուր պահերին: Շնորհակալություն ծնողներիս և քույրերիս. իսկական շնորհ է լավ ընտանիք ունենալը:




Քոչարյանի զոհերը

Շնորհակալություն բարեկամներիս դժվարին օրերին ձեռք մեկնելու համար: Շնորհակալություն ընկերներիս` հեռու, թե մոտ:





Շնորհակալություն վիրտուալ ընկերներիս ջերմություն փոխանցելու և անտարբեր չգտնվելու համար: Սիրում եմ բոլորիդ

Ներում եմ բոլորին, ովքեր անտարբեր գտնվեցին, անտեղյակ ձևացան: Բոլոր ծանոթներին և երբեմնի մտերիմներին, ովքեր կորցնելու ցավ չունեցան և իմ ոչ մի գրառումը բաց չթողեցին, բայց և լռեցին:


Ներում եմ բոլոր-բոլորին, ովքեր երբևէ ինձ ցավ են պատճառել և, ինչու ոչ, նաև պատճառ դարձել իմ հիվանդության… Ես սիրում եմ նաև ձեզ, դուք ինձ անփոխարինելի դասեր տվեցիք:



Տերը պահապան բոլորիս:

  

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->