>

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Քոչարյանի բանտում մնալը և Պուտինի ամանորյա շնորհավորանքը վաղեմի ընկերոջը մեկ բան է հուշում` գազի գինը թանկանալու է, և դա դեռ սկիզբն է։ Օղակը շատ է նեղանալու։








Քոչարյանի զոհերը

Վերջին օրերին էլ մի շարք ՔՊ-ականներ ցիտում էին Նիկոլի ու Պուտինի խոսակցությունից, թե ինչպես է Փաշինյանը ռուս գործընկերոջն ասել, որ ափսոսում է, թե Քոչարյանի նման ընկեր ունի։ Հազար ասացի` պետք չէ հպարտանալ նման երեխայական սխալով։

Վալոդյան հիշաչար մարդ է, և այդ արտահայտությունը գերտերության ղեկավարին անձնական վիրավորանք է։ Բևեռային արջն անձամբ Նիկոլի և հայ ժողովրդի քթերից է բերելու դա։ Ուղղակի զարմացած եմ` ինչների վրա են էդքան հպարտ…դմփ դմփ հուն մոռացեք։


Անցան էդ օրերը։ Հա, լավ էր, ոգևորված էինք բոլորս, բայց սա արդեն արկածախնդրություն է։



Ինչպես կցիտեր մի երբեմնի ընդդիմադիր պատգամվոր Վովա Գասպարյանին` սթափվեʹք, գժուկնեʹր, դուք այլևս ընդդիմադիր չեք, դուք իշխանություն եք, այն էլ՝ լեգիտիմ»։

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->