>

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից մահացածներից երկուսը նորապասկաներ էին:


Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 12։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ գյուղի գլխավոր մուտքի մոտ, բախվել են Opel մակնիշի NG 671 համարանիշի և Газель մակնիշի 32 34 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից 3-ը մահացել են։








Քոչարյանի զոհերը

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածներ են Լոռու մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գևորգյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մելինե Օհանյանը, և Լոռու մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 23-ամյա Նելսոն Թադևոսյանը:


Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփան Ա.-ն, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է, Սերյոժա Ա.-ն, Պռոշյան գյուղի բնակիչներ Գեղամ Թ.-ն, Ալիկ Բ.-ն, Վարդուշ Մ.-ն, Համլետ Հ.-ն, Երևանի բնակիչներ, Սմբատ Ա.-ն, Գայանե Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից Աշոտ Գևորգյանն ու Մելինե Օհանյանը նորապսակներն էին:



Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->