>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ մի քանի քաղաքացիներ իր աշխատասենյակում խոչընդոտում են իր աշխատանքին։




Քոչարյանի զոհերը





Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզպետարան են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու համայնքային ոստիկանը, ովքեր պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում մարզպետի մոտ ընդունելության եկած Մուրադ Հակոբյանը, Վաչագան Հակոբյանը և Սուրեն Ավդալյանը մարզպետի աշխատասենյակում 20-30 րոպե խանգարել են մարզպետի աշխատանքը, բռունցքով հարվածել սեղանին, իսկ երբ մարզպետը նրանց խնդրել է, որպեսզի դուրս գան աշխատասենյակից, նրանք չեն ենթարկվել և խանգարել են մարզպետարանի բնականոն աշխատանքը։




Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակը մարզպետին դժգոհել է ինչ-որ կայացված դատավճռից։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->