>

Lragir.am-ի զրուցակիցն է քրիստոնյա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Պարոն Շիրինյան, շատ փորձագետներ անարդյունավետ ու անպտուղ են համարում Փաշինյանի այցը Մոսկվա և հանդիպումը Պուտինի հետ: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքը ևս որոշակի ուղերձ են համարում Հայաստանի իշխանություններին:

Նախ պետք է հարց տալ, թե ովքեր են այդպիսի գնահատականներ տալիս: Եթե խոսքը ՀՀԿ-ականների և նրանց շրջապատի մասին է, ակնհայտ է, որ նրանք պետության սաբոտաժի քաղաքականություն են վարում: Նրանք արդեն 2 ամիս է՝ հուսահատության ու անելանելիության այնպիսի մթնոլորտ են ստեղծել Հայաստանում, որ մարդիկ սկսել են մտածել՝ իրենք իրենք են, թե ուրիշ մարդ են: Ես մնում եմ իմ տեսակետի շրջանակում, որ Ռուսաստանը խանդում է և բախվել է իրականությանը, երբ հավասար գործընկերության հարցն է առաջացել: Երեք ճորտերից ոչ մեկն այդ հարցը չի դրել, և հոգեբանորեն ռուսների համար շատ դժվար է հաղթահարել, բայց ժամանակի հարց է: Պետք է այս քաղաքական գիծը շարունակել, որի մոտ ապագայում դրական հեռանկարի մեջ ես կասկած չունեմ: Հակառակ դեպքում, Հայաստանը պետք է այդ ամենից եզրակացություններ անի և այլընտրանքներ որոնի: Չնայած այլընտրանքը բոլոր դեպքերում մենք պետք է ունենանք: Ես կարծում եմ, որ մեր ընտրած գիծը ճիշտ է, Ռուսաստանը պետք է մեզ վերաբերվի որպես հավասար գործընկերոջ: Իսկ թե ինչու են խանդի տեսարան սարքում, իրենց խնդիրն է, ռուսական մեծապետական շովինիզմն է խոսում: Մյուս կողմից, ամոթ է Պուտինի համար, որ ողջունում է մի նախագահ կոչվածի, որ իր ծառան է եղել տարիներ առաջ, հիմա մեղադրվում է հազարումի ոճրագործության, հանցագործության մեջ: Փոխանակ արդարադատություն պահանջես, ի՞նչն ես շնորհավորում, ամոթ չի՞: Դու նախագահ ես, կայսրության գլուխ, ինքն ո՞վ է, ո՞ւմ ես շնորհավորում, մեկին, ում վրա քրեական գործ կա: Որտեղից է հարստացել Ռոբերտ Քոչարյանը, ինչու է Սերժ Սարգսյանը փոխել Սահմանադրությունն ու պատժվել դրա համար: Այնպես որ, հայկական կողմը պետք է նյարդերը պահած աշխատի ու այդ քաղաքական ուղղությունն առաջ տանի: Նաև այլընտրանքային ճանապարհներ որոնի:




Քոչարյանի զոհերը

Ես տարիներ շարունակ կրկնում եմ, որ Քարակերտի գործարանը պետք է աշխատի, որը կարող է արտադրել ջերմամեկուսիչներ: Հայաստանի բնակավայրերը երեսպատեք այդ ջերմամեկուսիչներով, որի շնորհիվ շենքերի ջերմությունը կբարձրանա և գազի կարիք քիչ կլինի: Եթե դա չեն անում, ինչու են կախվել ուրիշի փեշերից, ինչու են մուննաթ գալիս: Հայաստանը պետք է ունենա սեփական արտադրություն, այդ թվում ջերմամեկուսիչների, որը մեր բնակարանները կդարձնի ձմռանը տաք, ամռանը՝ հով:





Իսկ ինչպե՞ս եք գնահատումոր ռուսական «Վեդոմոստին» Նիկոլ Փաշինյանինտարվա մարդ է ճանաչում:

Դա ռուս ժողովրդի տեսակետն է, որն ազատություն է ուզում: Իսկ թե Ռուսաստանի նախագահը ինչու է պաշտպանում Քոչարյանին, ես չեմ հասկանում: Մարդ ինչպես կարող է պաշտպանել Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Իրենք պաշտպանում են գորիլաների իշխանությունը, իսկ ժողովուրդն ազատություն է ուզում, այդ թվում ռուս ժողովուրդն ու մտավորականությունը: Պուտինը քրեական հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին է պաշտպանում, այդ ենթատեքստում նաև Մանվել Գրիգորյանին, իսկ ռուս հասարակությունը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին: Դա չափազանց տպավորիչ բան է: Իրենք էլ իրենց Մանվելի ձեռքն են կրակն ընկել:

Գազի գնի շուրջ հայ-ռուսական ինտենսիվ բանակցություններ են ընթանում: Ձեր կարծիքով՝ դրանք ի՞նչ ելք կունենան:


Սա նյարդերի պատերազմ է Հայաստանի շահերի պաշտպանության համար ընդդեմ Ռուսաստանի: Պետք է շարունակել այս կուրսը, ոչ մի կերպ չընկրկել: Այն լրատվամիջոցները, որոնք հուսահատություն են տարածում, պետք է ցույց տալ, թե դրանք ում սեփականությունն են, որոնք Հայաստանի դեմ դիվերսիա են անում: Պետք է նաև Հայաստանում վերացնել ՀՀԿ-ականների ստեղծած խորքային պետությունը՝ տնտեսական և այլ կառույցները:

Ձեր նշած խնդիրների համար ինչքա՞ն ժամանակ է պետք՝ հաշվի առնելով, որ նոր իշխանությունն ամբողջությամբ ձևավորված է: Նշում էիք, որ անցումային արդարադատություն պետք է լինի:

Ես ժամանակին ասում էի, որ ճիշտ կլինի գոնե սեպտեմբերին ընտրություններ անցկացնել, որ նոր տարում լինի նոր կառավարություն, որովհետև Հայաստանի ներքին ու նաև միջազգային իրադրությունը վատանալու է: Ռուսաստանը փորձելու է հետ վերցնել այն, ինչ Հայաստանի ժողովուրդը նվաճել է: Մենք արյան գնով պետք է պաշտպանենք մեր նվաճումները, հեղափոխությունը պետք է իջնի խորքերը, ամեն ծակուծուկ: Պետք է բոլոր նախկիններին հարցնել՝ որտեղից սեփականությունդ, բլեֆներ չանես, հեքիաթներ չպատմես:



Այսինքն`  Ռուսաստանը չի՞ հաշտվելու Հայաստանում տեղի ունեցած այս փոփոխության հետ:

Կհաշտվի, մեզնից է կախված: Մեկ տարի առաջ էլ ասում էին՝ Հայաստանը Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից փրկություն չունի: Դուխովի ժամանակը վերջացել է, եկել է խելքովի ժամանակը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը ևս չլուծվեց: Ինչո՞ւ:

Ռուսները դրանից օգտվում են: Այդ բացակա տեղը ռուսներին թույլ է տալիս կառավարել կառույցը: Եվ ինքը կձգի այնքան, մինչև Հայաստանի ժամկետը կլրանա և ոչ մի բելառուս, ոչ մի ղազախ մեր փոխարեն դա չի ստանա: Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը այդ կոմպրոմիսի համար Ռուսաստանից որևէ բան ստացե՞լ է, թե չէ: Ես առաջարկել էի ուզել երկու միջուկային զենք: Իսկ Խաչատուրովը որ այնտեղ էր, պաշտպանո՞ւմ էր Հայաստանի շահը: Միքայել Հարությունյանն էլ պարզվեց ռուսական կցած գործակալ ցանցի ներկայացուցիչ է, և պարզվում է՝ նրանք իրենց գործակալներին Հայաստանին չեն տալիս:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->