>

Աղասի Միքայելյանի Facebook-յան գրառումը.

Հաճախ եմ գրում դեպքեր, որ պատահում են տրանսպորտում:

Թարմ, էսօր առավոտ 7:50: Մի երիտասարդ աղջիկ ոտքի վրա զանգում է Լիլիթին:




Քոչարյանի զոհերը

-Լիլ ջա՞ն:





-(հավանաբար «ո՞վ ա»)

-Չճանաչեցիր չէ՞: Համարս փոխել եմ: Ծնունդդ շնորհավոր կյանքս: Առողջ լինես, չաղերի գրպանից անպակաս, լիքը ծաղիկներ քեզ արևս
-( հավանաբար «մերսի»)


-Յա քնա՞ծ ես:

-(երևի «քնիցս հանեցիր»)

Ու սենց շնորհավորանքների, ցանկությունների, փողերի, արևների տեղատարափ Համալիրից մինչև Ռադիոտուն:



Կողքից ուղևորներից մեկը ծիծաղով.

-Մեր կողմից էլ շնորհավորի:

Բայց չի լսում դա:

-Դե լավ կյանք տրանսպորտի մեջ եմ երկար չեմ կարա խոսամ: Իջնեմ կզանգեմ էլի:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->