>

Փորկապությունը, որովայնի փքվածությունն աղեստամոքսային տրակտի ամենատարածված խնդիրներից են: Դրանցից ազատվելու համար կարևոր է առողջ կենսակերպ վարելը:

Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր է առողջ սնվել, բավարար քանակով ջուր օգտագործել: Կայքը ներկայացրել է մթերքներ, որոնք կօգնեն լավացնել նյութափոխանակությունը:




Քոչարյանի զոհերը

Բրոկոլի: Բրոկոլին հարուստ է պրոտեիններով, վիտամիններով, մանրաթելերով:





Սպանախ: Այս բանջարեղենը մեծ քանակով բջջանյութ և մագնիում է պարունակում՝ հանքանյութ, որը կարևոր է նաև աղիների աշխատանքի համար:

Չիայի և կտավատի սերմեր: Այս սերմերը մեծ քանակով մանրաթելեր են պարունակում, որոնք շատ կարևոր են փորկապության դեմ պայքարում և օգնում են կանխարգելել խնդրի առաջացումը:


Տանձ: Տանձը մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև բջջանյութ: Տանձի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս կանխարգելել փորկապության առաջացումը:

Չորամրգեր: Սննդակարգ ներառեք չորամրգեր, հատկապես սև սալորի չիր:

Վարսակի ալյուր: Վարսակը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, որը լավացնում է աղիների անցանելիությունը:



Ընդեղեն: Սննդակարգ ներառեք ընդեղեն, որը մեծ քանակով սպիտակուցներ և բջջանյութ է պարունակում:

Խնձոր: Օրվա ընթացքում 1 խնձոր կերեք: Խնձորը հարուստ է բջջանյութով, որը բնական լուծողական ազդեցություն է ունենում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->