>

Եվ այսպես. դատելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունից` ռուսական կողմի հետ մենք եկել ենք պայմանավորվածության առ այն, որ Ռուսաստանից դեպի Հայաստան մատակարարվող գազը թանկանում է (որքանով` դեռ պարզ չէ), իսկ Հայաստանի ներսում մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ։

Հիշեցնեմ, որ գազը, մինչ հայկական սպառողին հասնելը, անցնում է երկու օղակ։ Նախ հենց «Գազպրոմից»` հայակական սահման, այնուհետ ՀՀ-ում գազը տնօրինում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է անմիջականորեն «շփվում» հայ սպառողների հետ, և հենց այդ օղակի շահույթի հաշվին գազի գինը չի թանկանա հայկական սպառողի համար։




Քոչարյանի զոհերը

Մի երկու հարց որոնք դեռ պարզ չեն.





1. Թանկանալու է արդյո՞ք գազը էլեկտրակայաների և, առհասարակ, արդյունաբերական հիմնարկների համար:


2. Որքանո՞վ է գազը թանկանալու սահմանի վրա:

3. Որքա՞ն ժամանակով է գործելու հայ սպառողի համար գազի գնաճի արգելքը «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա:



Մի խոսքով, կան հարցեր որոնք պետք է պարզաբանվեն, որպեսզի ավելորդ հիսթերիա չառաջանա հասարակության շրջանում:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->