>

Տարեվերջին մասնակցելով արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ամանորյա միջոցառմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ աշխահում տեղի է ունեցել Հայաստանի իմիջի փոփոխություն եւ սա պետք է օգտագործել արտաքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության համար: Անխոս, վարչապետը մատնացույց է անում այդ քաղաքականության արդյունավետության բարձրացման շատ կարեւոր նախադրյալ, որը հայկական դիվանագիտական կորպուսի համար ստեղծում է նոր արդյունքի որոշակի հարմար հնարավորություն: Սա կարեւոր է թե Հայաստանի ինքնին խնդիրների լուծման հարցում, թե նաեւ Ադրբեջանի հետ հասկանալի մրցակցության, որտեղ Բաքուն թելադրում է ռեսուրսային պայքար, ավելի շուտ ֆինանսական ռեսուրսային պայքար, ինչի հետեւից հասցնելը Հայաստանի համար իսկապես դժվար է, օբյեկտիվորեն դժվար: Եվ այստեղ իհարկե երկրի, պետության վարկանիշը, իմիջը ունեն շատ կարեւոր նշանակություն եւ ըստ էության ռեսուրս են, որը հնարավոր է հակադրել Ադրբեջանի թելադրած ռեսուրսին:


Սրան զուգահեռ հասկանալի է, որ իմիջը, վարկանիշը ժամանակավոր ռեսուրս է եւ չի կարող ինքնին ծառայել երկար: Այն պետք է կապիտալիզացնել եւ դրա շնորհիվ ձեւավորել ռեսուրսային նոր բազաներ, որոնք դարձյալ՝ կարող են, եւ ըստ երեւույթին չեն լինի համարժեք ֆինանսական, սակայն ի զորու կլինեն հակակշռել ադբեջանական փողերին, խավիարին եւ այլն: Եվ այստեղ իհարկե շատ կարեւոր է, թե նոր իմիջով, նոր վարկանիշով, թավշյա հեղափոխությամբ աշխարհին իսկապես զարմացրած եւ ընդհուպ ֆանտաստիկ գնահատականներ կորզած Հայաստանը տեսանելի ապագայում ինչ գաղափարներով, արտաքին քաղաքական ինչ բովանդակային նախաձեռնություններով կներկայանա աշխարհին:








Քոչարյանի զոհերը

Ընդ որում, այդ հարցում կա տարածված կարծիք, որը հետեւողականորեն ներդրվել է անկախությունից ի վեր, որ մենք փոքր ենք, ոչինչ չենք նշանակում աշխարհում եւ մեր քաղաքական իմաստնությունը պետք է լինի այսպես ասած չցցվելը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ դա իմաստնություն չէ, այլ ժամանակի ու հնարավորությունների կորուստ: Մնք փոքր ենք տարածքով, սակայն առնչվում ենք բավականին մեծ խնդիրների: Մեկը իհարկե պատմական ողբերգության, ցավ բերումով՝ հայերի ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում, որի պատասխանատվության տակ կամա, թե ակամա այսօր գործնականում ամբողջ քաղաքակիրթ մարդկությունն ու միջազգային հանրությունն է: Եվ այստեղ իհարկե ողբերգական առիթով, սակայն մենք ունենք կարեւոր ռեսուրս, որը մեզ թույլ է տալիս լրջագույն հարցեր քննարկել եւ քննարկումներ խթանել միազգաին քաղաքականության կոնտեքստում:


Մյուսը խաղաքարտը արդեն հաղթանակի բերումով է՝ Արցախի խնդիրը, որն այսօր շոշափում է գործնականում բոլոր առանցքային ուժային կենտրոնների համար կարեւոր ու կենսական շահեր, ընդ որում շոշափում է դրանք առավելապես հայկական շահերին ներդաշնակ խորքային տիրույթում, որտեղ պարզապես պակասում է աշխույժ աշխատանքը, եվ առաջին հերթին երկրի ներսից սսած:

Ներսից Հայաստանն արդեն սկսել է, 2018 թվականին, ինի մասին խոսել է վարչապետ Փաշինյանը, եւ հիմա շատ կարեւոր է թե ներսում սկսածի շարունակությունը, թե արդեն արտաքին դաշտում ձեւավորված կարեւոր օրինակելի իմիջի կապիտալիզացիան քաղաքական գաղափարների եւ նախաձեռնությունների միջոցով, որոնք կարող են հետաքրքիր լինել համաշխարհային ուժային կենտրոններին, թե ռեգիոնալ, թե միջազգային քաղաքականության օրակարգի զարգացման, ընդլայնման, բազմազանեցման տեսանկյունից: Մենք հազիվ թե կարողանանք ամեն արի ֆանտաստիկ օրինակներ մատուցել աշխարհին, այդ իմաստով 2018-ը գուցե երկար ժամանակ կմնա անգերազանցելի, սակայն զարմացնել նոր բովանդակությամբ մենք կարող ենք:



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->